Շիրակի մարզում հացահատիկ մշակող ֆերմերները չեն ստանա ակնկալված բերքը
Շիրակի մարզում սկսվել է հացահատիկի բերքահավաքը, ու թեև ազատանցիները լավ բերք էին սպասում, սակայն կարկուտը բավականին մեծ վնասներ է հասցրել: Մեծ ցանքատարածություններ ունեցող ֆերմեր Գևորգ Աբրահամյանն ասում է, որ իր ակնկալածից մոտ 50 տոկոսով քիչ բերք կամբարի. – «Հացահատիկի ցանքատարածություններ կային, բայց հունիսի 14-ի կարկտահարությունը մեծ վնասներ պատճառեց: Դեռ հիմա չենք հավաքել բերքը, բայց երևի 50-60 տոկոսը վնասված է»: Ազատանի համայնքապետ Վարդան Իկիլիկյանի խոսքով, այս տարի գյուղից խոպանչիների կեսը՝ 550 հոգի չեն մեկնել արտագնա աշխատանքի... Читать дальше...