Քաթարի առաջնության երկրորդ օրը՝ երկու հաղթանակ, մեկ ոչ-ոքի
Քաթարում ֆուտբոլի աշխարհի 2022 թվականի առաջնության երկրորդ օրը տեղի ունեցած երեք հանդիպումներից երկուսն ավարտվել են հաղթանակով, մեկը՝ ոչ-ոքի: Անգլիայի հավաքականը տպավորիչ առավելության է հասել Իրանի թիմի նկատմամբ և հաղթել է 6-2 հաշվով: Նիդերլանդների ընտրանին 2-0 համոզիչ հաշվով հաղթել է Սենեգալի թիմին: Օրվա երրորդ հանդիպումը բավական դրամատիկ է ընթացել՝ ԱՄՆ-ի հավաքականը երկար ժամանակ մեկ գոլի առավելություն է ունեցել Ուելսի ընտրանու նկատմամբ, բայց ի վերջո վալիացիները հավասարեցրել են հաշիվը, և խաղն ավարտվել է 1-1... Читать дальше...