«Թաթոյան» հիմնադրամն աջակցություն է հայտնում «Առավոտ»-ին եւ խիստ մտահոգիչ է համարում լրատվական կազմակերպության յութուբյան էջի արգելափակումը
«Առավոտ» առցանց լրատվական կազմակերպության խմբագիր Աննա Իսրյաելյանը 2023թ. մարտի 14-ին հրապարակում է արել այն մասին, որ նույն օրը` ժամը 19:46-ից սկսած խմբագրությունը կորցրել է յութուբյան էջի հասանելիությունը։ Ըստ նրա` էջի արգելափակումից առաջ հրապարակել են անոնս մի շարք պաշտոնյաների գույքի ու եկամուտների վերաբերյալ, և արգելափակումը կապված է այդ հրապարակման հետ: Իրավունքի եւ արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամն …