Manchester City-ն նվաճեց ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի գավաթը
Ստամբուլի Քեմալ Աթաթուրքի անվան մարզադաշտում ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի եզրափակիչում անգլիական Manchester City-ն հունիսի 10-ին 1-0 հաշվով առավելության հասավ իտալական Inter ակումբի նկատմամբ: Խաղի միակ գոլը 68-րդ րոպեին խփեց անգլիական Պրեմիեր լիգայի չեմպիոնի իսպանացի հարձակվող Ռոդրին (Ռոդրիգո Էրնանդես Կասկանտե): Այսպիսով Manchester City թիմը 2022-23 մրցաշրջանում նվաճեց երեք մրցանակ՝ դարձավ Պրեմիեր լիգայի չեմպիոն, արժանացավ Անգլիայի գավաթին և վաստակեց ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի գավաթը, նվաճում, որն Անգլիայում անվանում են «treble»՝ «եռակի»... Читать дальше...