Գալանտ. «ՀԱՄԱՍ-ի անդամները կամ կզոհվեն, կամ կհանձնվեն, երրորդ տարբերակ չկա»
Պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական կազմակերպության զինված խմբերի անդամները Գազայի հատվածում կարող են կա՛մ առանց նախապայմանների հանձնվել, կա՛մ զոհվել։ Այդ մասին նոյեմբերի 1-ին հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը։ «Մենք վճռական ենք հաղթելու հարցում, հակառակորդն ունի միայն երկու տարբերակ՝ կա՛մ մեռնել, կա՛մ առանց նախապայմանների հանձնվել, երրորդ տարբերակ չկա»,- ասել է Գալանտը լրագրողների հետ հանդիպման ժամանակ։