Ջակա. «Ինձ գրում էին. «կսպանենք քո կնոջը», «թող աղջիկդ քաղցկեղով հիվանդանա»»
«Արսենալի» ավագ Գրանիտ Ջական բացատրել է իր սկանդալային պահվածքն Անգլիայի Պրեմիեր լիգայի 10-րդ տուրի «Կրիստալ Փելեսի» հետ խաղի ընթացքում (2-2)։ Հիշեցնենք, որ փոխարինվելու ընթացքում իր բուռն դժգահությունն է հայտնել՝ ուղղված երկրպագուներին։ «Ցանկանում եմ բացատրել իմ պահվածքը, որը տեղի է ունեցել կիրակի երեկոյան։ Ժամանակ է անցել և կխոսեմ առանց էմոցիոնալ դրսևորումների։ Ինձ վրա շատ է ազդել այն, ինչ տեղի …
The post Ջակա. «Ինձ գրում էին. «կսպանենք քո կնոջը», «թող աղջիկդ քաղցկեղով հիվանդանա»» appeared first on ԳԱԼԱ.
«Արսենալի» ավագ Գրանիտ Ջական բացատրել է իր սկանդալային պահվածքն Անգլիայի Պրեմիեր լիգայի 10-րդ տուրի «Կրիստալ Փելեսի» հետ խաղի ընթացքում (2-2)։
Հիշեցնենք, որ փոխարինվելու ընթացքում իր բուռն դժգահությունն է հայտնել՝ ուղղված երկրպագուներին։
«Ցանկանում եմ բացատրել իմ պահվածքը, որը տեղի է ունեցել կիրակի երեկոյան։ Ժամանակ է անցել և կխոսեմ առանց էմոցիոնալ դրսևորումների։ Ինձ վրա շատ է ազդել այն, ինչ տեղի է ունեցել, երբ փոխարինվել եմ։ Ես ներդնում եմ ողջ ուժերս թիմի համար։
Վերջին շաբաթների ընթացքում վիրավորանքներ եմ ստացել սոցիալական ցանցերում և հանդիպումների ժամանակ։ «կջարդենք ոտքերդ», «կսպանենք կնոջդ», «թող քո աղջիկը քաղցկեղով հիվանդանա»։ Դա արդեն հասել էր վերջին կետին և ես չդիմացա։ Ես չէի ցանկանում դա։
Հուսով եմ՝ կրկին կկարողանանք հարգել միմյանց»,- գրել է կիսապաշտպանն իր ֆեյսբուքյան էջում։
The post Ջակա. «Ինձ գրում էին. «կսպանենք քո կնոջը», «թող աղջիկդ քաղցկեղով հիվանդանա»» appeared first on ԳԱԼԱ.