Մարդկանց պետք է նախապատրաստել, որ առաջիկայում ձգեն գոտիները. Պավել Սաֆարյան. «Ա1+»
Ֆինանսների նախկին փոխնախարար Պավել Սաֆարյանի հետ «Ա1+»-ը զրուցել է ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ տնտեսական խնդիրների եւ հնարավոր անելիքների մասին։ – Պարոն Սաֆարյան, բիզնեսը, աշխատանքն այսպես համատարած կանգնեցնելն ի՞նչ հետևանք կունենա մեր երկրի տնտեսության վրա: – Նախ պետք է հնարավոր տնտեսական խնդիրներին պատրաստվել: Ցավոք սրտի, մենք ծանր վիճակ ունեցել ենք 2009թ. համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի ժամանակ: Իհարկե, հիմա …