Երևանում ավտոմեքենաների թալանման դեպքեր են գրանցվել. տուժածների թվում են Մասիսի հիվանդանոցի տնօրենն ու «Քանաքեռ-Զեյթուն» բուժկենտրոնի բաժնի վարիչը. Shamshyan.com
Ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատարստվում ապրիլի 10-ին Երևանում տեղի ունեցած գողության փաստով:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը՝ այդ օրը ոստիկանության Մաշտոցի բաժին է դիմել Երևանի բնակիչ Հրաչյա Ավետյանը և հայտնել, որ օրեր առաջ անհայտ անձը կամ անձինք իրենց շենքի բակում կայանված իրեն պատանող BMW մակնիշի ավտոմեքենայի կողային հայելիները գողացել են: Կայքի տեղեկություններով՝ Հ. Ավետյանը աշխատում է «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնում՝ որպես բաժնի վարիչ:
Նույն օրը ոստիկանության Շենգավիթի բաժին է դիմել Եղբայրության փողոցի բնակիչ Հայկ Հովհաննիսյանը և հայտնել, որ ապրիլի 9-ի ժամը 18:00-ից մինչև ապրիլի 10-ի ժամը 08:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ գողացել են շենքի բակում կայանված իրեն պատկանող BMW մակնիշի ավտոմեքենայի համարանիշները:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Հ. Հովհաննիսյանն աշխատում է «Մասիս» բժշկական կենտրոնում՝ որպես տնօրեն:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: