Պետական մեքենայի ներգործությանը դեմ Հրայր Թովմասյանի բաց ճակատով դիմագրավումը դառնալու է դատավորի կողմից իր անկախության համար պայքարելու դասագրքային օրինակ․ Գոհար Մելոյան
Սահմանադրագետ Գոհար Մելոյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է Սահմանադրական դատարանի և Հրայր Թովմասյանի շուրջը մոտ մեկ տարի տեղի ունեցող զարգացումներին։ Այս առիթով Մելոյանը գրել է․
«Վերջին մեկ տարվա ընթացքում մեր հանրությունն ականատես եղավ Սահմանադրական դատարանի դատավորների, և, հատկապես, Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի նկատմամբ աննախադեպ ճնշումների և ապօրինի ներգործությունների:
Արդյունքում՝ թե՛ անձնական, թե՛ մասնագիտական տիրույթներում հատվեցին կարմիր գծեր:
Ի պատիվ իրեն, Հրայր Թովմասյանն անցկացրեց պետական մեքենայի ներգործությանը բաց ճակատով դիմագրավելու վարպետության դաս:
Վստահ եմ, որ դա հետագայում դառնալու է դատավորի կողմից իր անկախության համար պայքարելու դասագրքային օրինակ:
Այս կապակցությամբ տեղին է հիշատակել հենց պարոն Թովմասյանի մի մեջբերում. «Մի օր մի դատավոր պետք է պայքարի իր անկախության համար»»: