Համլետ Ադամյանը չհաղթահարեց աշխարհի առաջնության երկրորդ շրջանը
0
Իսպանիայում այսօր բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնության մրցումային վեցերորդ օրն է: Հայաստանի չորս բռնցքամարտիկներից առաջինը պայքարի մեջ մտած 80 կգ քաշային Համլետ Ադամյանը ուժերը չափեց Թուրքիայի ներկայացուցիչ Մուհամմեդ Դոգրուի հետ եւ զիջեց միավորներով: Երեկոյան մրցահերթում հանդես են գալու հայաստանցի եւս երեք մարզիկներ: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ