Չկա որևէ մերձավանցի, ում ես խանգարում եմ և նա չի ցանկանա, որ ես աշխատեմ․ Վալոդյա Գրիգորյանը՝ իր դեմ եղած մեղադրանքների մասին
«Ոչ ոքի մոտ խնդիր չկա: Չորս կազմակերպություն կա, բոլորն էլ ունեն հանքարդյունաբերությամբ զբաղվելու իրավունքներ»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Փարաքար համայնքում «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Վալոդյա Գրիգորյանը՝ անդրադառնալով Մերձավան եւ Փարաքար վարչական շրջանների բնակիչների բողոքին: Հիշեցնենք, օրերս Փարաքար համայնքի նշյալ բնակավայրերի բնակիչները դիմել են ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին՝ ահազանգելով, իբր անօրինական շահագործվող հանքերի մասին: Մինչ …