Ադրբեջանի իշխանության քայլերը ապացուցում են, որ Արցախի հարցի լուծումը «Անջատում հանուն փրկության» սկզբունքով է հնարավոր միայն. «Հանրապետություն» կուսակցություն
«Հանրապետություն» կուսակցությունը գտնում է՝ Լաչինի միջանցքում տեղի ունեցողը ապացույց է այն իրողության, որ Ադրբեջանի համոզմամբ ռուս խաղաղապահները կամ ի վիճակի չեն իրենց ստանձնած պարտավորվածությունը կատարել, կամ հանցագործ համաձայնության մեջ են արցախահայության հետ, կամ շահագրգռված են տարածաշրջանում լարվածության և նոր հակադրության ստեղծմամբ։ Համոզված ենք, որ ադրբեջանական հենակետը Արցախի հայաթափման, էթնիկ զտման և բռնի տեղահանության նպատակ ունի։ …