Գերմանիայի պաշտպանության նախարարը հայտարարել է ևս 80 Leopard 1 տանկ Ուկրաինային փոխանցելու մասին
Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը հավաստիացրել է, որ Ուկրաինային լրացուցիչ 80 Leopard 1 տանկերի հանձնումը կսկսվի ընթացիկ տարվա կեսերից։ Համապատասխան հայտարարությունը նա արել է իսպանական La Vanguardia թերթում հրապարակված հարցազրույցում։