Անգամ սատանան էր Սուրբ Գրքից մեջբերումներ անում, դա անելը դեռ չի նշանակում լինել ճշմարիտ․ Ռուբեն վարդապետ Զարգարյան (տեսանյութ)
Անգամ սատանան էր Սուրբ Գրքից մեջբերումներ անում, դա անելը դեռ չի նշանակում լինել ճշմարիտ և շարժվել Աստծո կամքով։
«Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Ռուբեն վարդապետ Զարգարյանը․
«Պաշտոնյաները հաճախ մեջբերում են անում Սուրբ Գրքից, եկեղեցուն դասեր տալու համար։ Որոշ պաշտոնյաներ անգամ չգիտեն ինչ է նշանակում իրենց պաշտոնը, ուր մնաց իմանան, թե ինչ է եկեղեցին։ Ուրախ կլինեմ, որ պաշտոնյան ապրի Աստծո խոսքով, կարդա ու սնվի դրանով։ Եվ երբ ինչ որ քվեարկություն անի կամ փաստաթուղթ ստորագրի, իր խղճի հետ հաշվի նստի, արդյոք իր արածը համապատասխան է Աստծո կամքին, թե ոչ։
Եթե իշխանությունը չի լսում եկեղեցու ձայնը, այլ նախընտրում է իր ձայնը սուրբգրքային ճշմարտությունները մեկնաբանելու հարցում, նշանակում է իրենց գործելակերպը եկեղեցու դաշտից դուրս է։ Եթե այդպես է, բայց կրոնական աստառով, ուրեմն այլ կրոնական ուղղության շահեր է սպասարկում»,- նշել է Ռուբեն վարդապետը։
Նա կարծում է, որ այսօրվա իշխանությունները «վասակաբար» են գործում, շեշտը դնում են դիվանագիտության վրա, չեն ուզում կռվել և նահատակվել։ Մինչդեռ եկեղեցին իր զավակներին Վարդանանց ոգով է դաստիարակում, կոչ անելով, եթե կարիք կա սրով պաշտպանելու սրբությունները։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում․