103news.com
World News in Armenian
Июнь
2023

Կրակոցներ Երևանի կենտրոնում․ կա վիրшվոր. ժամանել է Երևանի ոստիկանապետը

0

Այսօր՝ հունիսի 24-ին, կրակոցներ են հնչել Երևանում։

Ժամը 00։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Փարպեցու 11Ա հասցեի մոտ կրակոցներ են հնչել։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Սևան Քոչարյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Խորեն Բարխոյանը, նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Արթուր Հակոբյանը։ Ժամանել է նաև Ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Երևանդ Նիկոյանի գլխավորությամբ։

Դեպքի վայր են ժամանել նաւ ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանն ու գնդի հրամանատարի տեղակալ Անդրանիկ Խաչատրյանը։

Ժամը 01։30-ի սահմաններում Մխիթար Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ահազանգ է ստացվել Ոստիկանության Կենտրոնական բաժին, որ «պոլիտրավմա» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

Հիվանդանոց է մեկնել Ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ե․ Նիկոյանի և բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Վազգեն Թադևոսյանի գլխավորությամբ։

Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը իր մասին տեղեկություններ չի հայտնել։ Ու մինչ բժիշկները օգնություն էին ցուցաբերում նրան, ոստիկանները պարզել են, որ նա Երևանի բնակիչ 44-ամյա Հարություն Հ․-ն է, ով հիվանդանոց է տեղափոխվել Փարպեցու 11Ա հասցեի մոտից և նրան առաջինը օգնության են հասել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի և ավագ պարեկ Վալտեր Գևորգյանի գլխավորությամբ։

Օպերատիվ են գործել նաև շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։ Վնասվածքը նա ստացել էր ոտքի հատվածում։

Արդեն դեպքի վայր են ժամանել ոստիկաններն ու պարեկները, վերջիններս սահմանազատել են տարածքը։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 1 հատ 12 մմ տրամաչափի կրակված պարկուճ և արնանման հետքեր։

Ահազանգով ժամանել են նաև Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Դ․ Կիրակոսյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Հ․ Ժամկոչյանի գլխավորությամբ։ Տեղում աշխատել են նաև ոստիկանական փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները։

Մինչ դեպքի վայրում աշխատում էր քննչական խումբը, Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի և Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողներըը օպերատիվ տվյալներով պարզել են դեպքի հանգամանքները, և Հարություն Հ․-ի հետ անձնական հարցերի շուրջ վիճաբանության կասկածանքով հայտնաբերել են Երևանի բնակիչ 33-ամյա Արթուր Թ․-ին, ում հետ տարված բացատրական աշխատանքների շնորհիվ նա ներկայացել է Ոստիկանության Կենտրոնական բաժին, որտեղից էլ նրան տեղափոխել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են, թե նրանցից ով է կրակոցի հեղինակը, ինչպես նաև ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ հանցագործության գործիք հրացանը հայտնաբերելու ուղղությամբ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

shamshyan.com

The post Կրակոցներ Երևանի կենտրոնում․ կա վիրшվոր. ժամանել է Երևանի ոստիկանապետը appeared first on ԳԱԼԱ.





Губернаторы России
Москва

«В ближайшие регионы»: Собянин анонсировал продление МЦД до четырёх областей





Москва

Жительницы Москвы, Краснодара и Санкт-Петербурга больше всех тратят на сумки


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

«В ближайшие регионы»: Собянин анонсировал продление МЦД до четырёх областей



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Елена Волкова

Подведены итоги конкурса «Мы верим твердо в героев спорта»




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

Подведены итоги конкурса «Мы верим твердо в героев спорта»

Олимпийские ценности: доступное жилье в Иваново сдадут по улучшенному стандарту

Подведены итоги конкурса «Мы верим твердо в героев спорта»


ATP

Токио (ATP). 1-й круг. Хуркач сыграет с Гироном, Берреттини – с ван де Зандшульпом



Новости Крыма на Sevpoisk.ru


Москва

Олимпийские ценности: доступное жилье в Иваново сдадут по улучшенному стандарту



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России