Կական Բրազիլիայի հավաքականում գուցե միանա Անչելոտիին
Ըստ La Gazzetta dello Sport-ի՝ «Միլանի» լեգենդ Կական 2024 թվականից Բրազիլիայի տեխնիկական շտաբում կարող է միանալ իր նախկին մարզիչ Կառլո Անչելոտիին։ Այս մասին գրել է Football Italia-ն։
Բրազիլիայի ՖԱ-ի նախագահ Էդնալդո Ռոդրիգեսը չորեքշաբթի օրը հայտնել է, որ Անչելոտին կգլխավորի «Սելեսաո»-ն՝ սկսած 2024 թվականի Կոպա Ամերիկայից:
Հինգշաբթի La Gazzetta dello Sport-ի տպագիր հրատարակության համաձայն (էջ 26)՝ «Միլանի» և Բրազիլիայի նախկին աստղ Կական մեկ տարուց կարող է միանալ Անչելոտիի շտաբին:
Հաղորդվում է, որ Ռոդրիգեսը խոսել է «Ոսկե գնդակի» նախկին դափնեկրի և նրա հայրենակից Կաֆուի հետ Անչելոտիի հետ բանակցությունների ժամանակ, և Կական կարող է միանալ իր նախկին մարզչին 2024 թվականին:
Կական որպես ֆուտբոլիստ հանդես է եկել Անչելոտիի ղեկավարման ներքո, երբ խաղում էր «Միլանում», հետո՝ Մադրիդի «Ռեալում»։ 2007 թվականի Կական դարձել է Ոսկե գնդակի հաղթող։