Պետք է պատասխանատվության ենթարկել Ալիևի վարչակազմին. կոնգրեսական Շերման
Միացյալ Նահանգների Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի անդամ Բրեդ Շերմանը կոչ է արել դադարեցնել ԱՄՆ-ի ռազմական օգնությունն Ադրբեջանին։
«Մենք հետևում ենք, թե ինչպես է Արցախում ծավալվում հումանիտար աղետը։ Երեկ ես միացա իմ գործընկերոջը` Ադամ Շիֆին, և հայ համայնքին իմ ընտրական շրջանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:
Պետք է պատասխանատվության ենթարկենք Ալիևի վարչակազմին ու դադարեցնենք ԱՄՆ-ի ռազմական օգնությունն Ադրբեջանին»,- գրել է կոնգրեսականը X-ի իր միկրոբլոգում։