Անահիտ Ավանեսյանը տեսակցել է Լեռնային Ղարաբաղից Երևան տեղափոխված 13-ամյա տղային
0
Նախարար Անահիտ Ավանեսյանը քիչ առաջ տեսակցել է Լեռնային Ղարաբաղից այսօր Երևան տեղափոխված 13-ամյա մեր տղային։ Նա անցնում է հետազոտություններ, տրամադրվում է անհրաժեշտ բուժօգնություն։ Առողջական վիճակն այս պահին կայուն ծանր է. կյանքին վտանգ չի սպառնում։ ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ