Добавить новость
103news.com
World News in Armenian
Октябрь
2023

Իրանի համար ցանկալի չեն Արևմուտքի ու ԱՄՆ-ի հետ Հայաստանի շատ սերտ հարաբերությունները. Ժաննա Վարդանյան

0

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է իրանագետ Ժաննա Վարդանյանը  – Տիկի՛ն Վարդանյան, Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղարի այցը Թեհրան ի՞նչ նպատակով էր, ու ի՞նչ են քննարկել կողմերը: – Առկա հաղորդագրության համաձայն՝ քննարկել են թե՛ երկկողմ հարաբերությունները, թե՛ տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցեր, բնականաբար, խոսել են Արցախի շուրջ տեղի ունեցած զարգացումների մասին, ու, ամենայն հավանականությամբ, քանի որ առաջիկայում սպասվում […]

The post Իրանի համար ցանկալի չեն Արևմուտքի ու ԱՄՆ-ի հետ Հայաստանի շատ սերտ հարաբերությունները. Ժաննա Վարդանյան appeared first on MediaLab Newsroom-Laboratory.

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է իրանագետ Ժաննա Վարդանյանը

 Տիկի՛ն Վարդանյան, Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղարի այցը Թեհրան ի՞նչ նպատակով էր, ու ի՞նչ են քննարկել կողմերը:

– Առկա հաղորդագրության համաձայն՝ քննարկել են թե՛ երկկողմ հարաբերությունները, թե՛ տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցեր, բնականաբար, խոսել են Արցախի շուրջ տեղի ունեցած զարգացումների մասին, ու, ամենայն հավանականությամբ, քանի որ առաջիկայում սպասվում է Ալիև-Փաշինյան հանդիպումը, հնարավոր է, որ այցը միտված է եղել իրանական կողմի հետ կարծիքների փոխանակմանը, դիրքորոշումների հստակեցմանն ու վերահաստատմանը այդ այցին ընդառաջ:

Ինչպես երևում է պաշտոնական հաղորդագրությունից, իրանական կողմը նորից վերահաստատել է տարածաշրջանում կայունության, խաղաղության հաստատման անհրաժեշտությունը և աշխարհաքաղաքական փոփոխությունների անթույլատրելիությունը:

 – «Աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխություն մեզ համար անընդունելի է» ասելով՝ ի՞նչ նկատի իրանական կողմը:

– Առաջին հերթին խոսքը «Զանգեզուրի միջանցքի» մասին է, որն Իրանում ընկալում են որպես հայ-իրանական սահմանը վերացնելու փորձ, այսինքն՝ «Զանգեզուրի միջանցքը» իրենց համար հավասարազոր է հայ-իրանական սահմանի վերացմանը, ու իրենք հենց դրա շուրջ են հայտնում իրենց առարկությունը, ինչը տեսնում ենք երեք տարի շարունակ:

 Հիմնական հարցը հենց «Զանգեզուրի միջանցքն է», ընդ որում՝ իրանական կողմը միշտ էլ շեշտադրել է, որ իրենք դեմ չեն, որ Հայաստանով ճանապարհ անցնի, ու Նախիջևանի և Ադրբեջանի միջև կապ հաստատվի, բայց այդ ճանապարհը պետք է լինի առանց Հայաստանի տարածքային ամբողջականությանն վնաս հասցնելու ու Հայաստանի վերահսկողության ներքո, իսկ այն ճանապարհը, որը ցանկանում են Ադրբեջանն ու Թուրքիան՝ առանց որևէ տեսակի վերահսկողության, նրանց համար անընդունելի է:

– Իսկ Իրանում, թեկուզ վերլուծական մակարդակով, կա՞ն քննարկումներ հայ-ռուսական հարաբերությունների մասին, օրինակ՝ ինչպե՞ս են իրենք վերաբերվում այն հանգամանքին, որ Հայաստանը հնարավոր է փոխի իր արտաքին քաղաքականության վեկտորը: Գուցե «աշխարհաքաղաքական փոփոխություն» ասելով հենց դա՞ նկատի ունեն:

– Առաջին հերթին դա վերաբերում է սահմաններին, որովհետև նման ձևակերպումներ իրենք սկսել են անել հենց սահմանների առնչությամբ՝ «Զանգեզուրի միջանցքի» հետ կապված: Ինչ վերաբերում է այդ փոփոխություններին, բնականաբար, Իրանում անհանգստացած են, Իրանի համար ցանկալի չէ Արևմուտքի ու ԱՄՆ-ի հետ Հայաստանի շատ սերտ հարաբերությունները, որովհետև Իրանն ունի մտավախություն, որ դա կարող է նաև վնաս հասցնել հայ-իրանական հարաբերություններին: Այսինքն՝ եթե այսօր ստացվում է, որ հայ-ռուսական հարաբերություններն են վատթարանում, Ռուսաստանն է տարածաշրջանից դուրս գալիս, իրանական կողմում կա մտավախություն, որ եթե խորացվի Արևմուտքի ներկայությունն այստեղ, դա սպառնալիք է լինելու հայ-իրանական հարաբերություններին: Հետևաբար, այս առում էլ մտավախություն ունեն ու դրա մասին հայտնել են, երբ ասում են, որ օտարերկրյա միջամտություններն անթույլատրելի են, հենց դա նկատի ունեն:

– Կարո՞ղ ենք ասել, որ նման հայտարարությունը ինչ-որ չափով նաև Հայաստանին ուղղված զգուշացում է, տիկի՛ն Վարդանյան:

– Եթե նկատի ունենանք աշխարհաքաղաքական փոփոխությունը, առաջին հերթին սահմանների մասին է խոսքը, բայց հայկական կողմի հետ հանդիպումներին իրենք միշտ էլ, հատկապես վերջին շրջանում, երբ եղավ հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը, հաճախ են շեշտում, որ օտարերկրյա ուժերի ներկայությունն ու միջամտությունն անթույլատրելի են:

– Արցախում տեղի ունեցողի վերաբերյալ ի՞նչ մեկնաբանություններ են հնչում Իրանում:

– Իրանի պաշտոնական դիրքորոշումն այն է, որ Արցախն Ադրբեջանի մաս է, ու այդ խնդիրները պետք է լուծվեն Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում, նաև խոսում են արցախահայության իրավունքների ու անվտանգության ապահովման մասին, ինչը ևս պատկերացնում են Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում:

Բայց, միաժամանակ, ոչ պաշտոնական՝ փորձագիտական մակարդակում շատ հստակ նշում են, որ Արցախի կորուստը նաև վնաս է Իրանին, որովհետև սրանով Ադրբեջանն ու Թուրքիան ավելի ազատ են լինելու Սյունիքի հարցով ու ավելի ակտիվ են լինելու Սյունիքի դեմ իրենց գործողությունների մեջ, լինեն դրանք ռազմական թե այլ տեսակի գործողություններ: Այսինքն՝ փորձագիտական մակարդակում այդ ընկալումը կա, որ Արցախով ճգնաժամը չի վերջանում, ընդհակառակը՝ ստեղծվելու են նոր ճգնաժամեր, որոնք ամբողջովին կենտրոնացված են լինելու Սյունիքի վրա:

– Օրերս Թուրքիայի նախագահը հայտարարեց, որ եթե Հայաստանը դեմ լինի իր տարածքով միջանցքի տրամադրմանը, Թուրքիան դա կանի Իրանի հետ: Իրանը կո՞ղմ է միջանցքային տրամաբանությամբ ճանապարհ տրամադրել Էրդողանին իր տարածքով, եթե նույն տրամաբանությամբ ճանապարհի տրամադրմանը դեմ է արտահայտվում Հայաստանի տարածքով:

– Իրականում Էրդողանը, ինչպես հենց իրանցիներն են շատ ճիշտ նկատել, բառախաղի է դիմել ու մանիպուլյացիա արել, որովհետև եթե խոսքն արտատարածքային միջանցքի մասին է, դա Իրանի համար ընդունելի չէ ո՛չ Հայաստանի, ո՛չ Իրանի տարածքով անցկացնելու դեպքում:

Եթե խոսքը սովորական երթուղու մասին է, որը կլինի միջազգային տարանցման բոլոր նորմերին համապատասխան, ապա Իրանի համար դա շատ ցանկալի է, ու դեռ նախորդ տարվանից իրենք պայմանագիր ունեն, որ պետք է Արցախի օկուպացված տարածքներից դեպի Նախիջևան Իրանի տարածքով նոր երթուղիներ կառուցվեն, ընդ որում՝ և՛ երկաթուղային, և՛ ավտոմոբիլային ճանապարհներ:

Իրանական կողմը հենց սա է առաջարկում ու սրան է պատրաստ և սա է փորձում առաջ տանել՝ փորձելով նաև սրանով Ադրբեջանին ու Թուրքիային հետ պահել «Զանգեզուրի միջանցքից»: Սա նորություն չէ, ու Էրդողանի խոսքը մանիպուլյացիոն էր, այսինքն՝ Իրանը միշտ էլ հայտարարել է, որ պատրաստ է երթուղի տրամադրել իր տարածքով: Իրանն ուզում է, որ հենց ինքը լինի այդ կապող օղակը ու չի ցանկանում կորցնել իր տարանցիկ դերը, հետևաբար Իրանն այս հարցում շահագրգիռ է, բայց Ադրբեջանի ու Թուրքիայի պատկերացրած միջանցքին դեմ է և՛ իր տարածքով, և՛ Հայաստանի:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am

The post Իրանի համար ցանկալի չեն Արևմուտքի ու ԱՄՆ-ի հետ Հայաստանի շատ սերտ հարաբերությունները. Ժաննա Վարդանյան appeared first on MediaLab Newsroom-Laboratory.





Губернаторы России
Москва

Собянин прибыл в Китай с рабочим визитом





Москва

За прошедшую неделю подмосковные росгвардейцы обеспечили безопасность более 200 мероприятий


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Москва-Пекин. Собянин в Китае подписал соглашение о сотрудничестве



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Иоганн Себастьян Бах

«Бах vs Чайковский» под величественными сводами Петрикирхе.




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

Военно-спортивный фестиваль Росгвардии в «Лужниках» собрал более 20 000 москвичей и гостей столицы

В УФСИН России по Республике Дагестан прошли лично-командные соревнования по легкой атлетике

В Лужниках состоялась церемония открытия Всероссийской Спартакиады Специальной Олимпиады


Кирилл Скачков

Скачков и Тайлакова выиграли соревнования по настольному теннису на Играх БРИКС



Новости Крыма на Sevpoisk.ru


Москва

Мособлконтроль назвал округа с лучшими заказчиками по госконтрактам



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России