Ներկայացվել են ՆԳՆ ոլորտի բարեփոխումներն ու ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց ընդունման գործընթացի մանրամասներ. Արփինե Սարգսյանն ընդունել է ՄԱԿ-ի հատուկ զեկուցողին
Նոյեմբերի 20-ին ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանն ընդունել է Ճշմարտության, արդարության, հատուցման և չկրկնվելու երաշխիքների խթանման հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Ֆաբիան Սալվիոլիին և Մարդու իրավունքների պատասխանատու Բրենդա Վուկովիչին։ Հանդիպմանը մասնակցում էին նաև ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը, Ներքին և Արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչներ։ Արփինե Սարգսյանը ներկայացրել է Ներքին գործերի նախարարության բնագավառում իրականացվող