Добавить новость
103news.com
Все новости
Июль
2016

Փոլ Գոբլ. Ռուսաստանը կորցրել է քրիստոնյա Հայաստանի նկատմանբ հետաքրքրությունը և գնում է շիիթական Ադրբեջանի և սունիական Թուրքիայի հետ մերձեցման

0

Հուլիսի գլխավոր նորությունը Հայաստանի շրջանցմամբ Ռուսաստանի, Ադրբեջանի, Իրանի և Հնդկաստանի երկաթուղիները միավորող ՙՀյուսիս-Հարավ միջանցքի՚ նախագծի իրականացման վերաբերյալ արձանագրության ստորագրումն էր, գտնում է ամերիկացի վերլուծաբան Փոլ Գոբլը The JamesTown Foundation-ում իր հոդվածում:

 

Նրա խոսքով, միջանցքը խորքային հետևանքներ կունենա նոր ուղեգծի երկայնքով ծգվող տարածքների և երկրների համար: ՙՍակայն, նոր ուղեգիծը բացասաբար կանդրադառնա Հայաստանի վրա, ով այդ համաձայնագրի մասնակից չէ՚,- գրում է նա:

 

Վերլուծաբանի կարծիքով, ստորագրված  փաստաուղթը մատնանշում է Բաքվի համաձայնությունը ստանալու Մոսկվայի ջանքերը, այդ թվում՝ արտաքին քաղաքականության հարցերի շուրջ՝ առաջարկելով նաև ադրբեջանցի զինվորականների ռազմական պատրաստություն ռուսաստանյան բուհերում:

 

ՙԲացի այդ, նախանշաններ կան այն բանի, որ  Ռուսաստանի իշխանությունն այժմ պատրաստ է ավելի ուժեղ ճնշում գործադրել ղարաբաղյան հակամարտության լուծման հարցում՝ ստիպելով Հայաստանին դուրս բերել իր զորքերը Ղարաբաղի շրջակա հինգ շրջաններից, իսկ հետո արդեն բանակցություններ վարել վերջինիս կարգավիճակի որոշման շուրջ՚,- գտնում է վերլուծաբանը:

 

Նրա խոսքով, հուլիսյան համաձայնագիրը ցույց է տալիս նաև, որ Մոսկվան կորցրել է քրիստոնյա Հայաստանի նկատմամբ տնտեսական ու քաղաքական հետաքրքրությունը և գնում է շիիթական Ադրբեջանի և սունիական Թուրքիայի հետ մերձեցման:

 

Նշենք, որ Փոլ Գոբլը ղարաբաղյան հակամարտության լուծման վերաբերյալ «Գոբլ-1՚ և «Գոբլ-2՚ նախագծերի հեղինակն է: Առաջին տարբերակը դեռ 1992 թ. հունվարին ստացել է Ջորջ Բուշ ավագի վարչակազմի աջակցությունը: «Գոբլ-2ե-ը հայտնվել է 1996 թվականին: Հեղինակը խոստովանել է, որ առաջին տարբերակում մեծ սխալ է թույլ տվել, քանի որ «չի հասկացել, թե հոգեբանական ինչ նշանակություն ունի Հայաստանի համար Իրանի հետ ընդհանուր սահմանը՚: «Գոբլ-2՚-ը չի ենթադրել Իրանի հետ Հայաստանի սահմանի վերացում և թույլ չէր տալիս Թուրքիայի և Արդբեջանի տարածքային կցումը: Փոխարենը «Գոբլ-2՚-ը առաջարկում էր փոխանակել Հայաստանի հարավային հատվածը (Մեղրիի շրջանը) Նախիջեւանի արևմտյան հատվածի հետ, որտեղ այն 9-կիլոմետրանոց սահման ունի Թուրքիայի հետ: Ըստ որում՝ ԼՂՀ-ն Լաչինի միջանցքի հետ միասին դառնում են Հայաստանի մաս կամ էլ անկախություն են ստանում; հայ-թուրքական սահմանը բացվում է ողջ երկայնքով; կարգավորվում է Ադրբեջանի Նախիջեւանի Ինքնավարության ոչ անկլավային գոյության հարցը; Հայաստանի և Իրանի սահմանը պահպանվում է, բայց տեղափոխվում է մի քիչ հյուսիս, ինչը  աշխարհաքաղաքական կարևոր նշանակություն ունի. Հայաստանին հանձնվող Նախիջևանի ինքնավարության հատվածն այդ դեպքում թույլ չի տալիս Թուրքիայի և Ադրբեջանի միացումը: 







Губернаторы России





Губернаторы России
103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media


103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости




Спорт в России и мире



Новости Крыма на Sevpoisk.ru



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России