Պոլսահայ Թալինն ընտրվել է Շիշլիի ավագանու հանձնաժողովի նախագահ
Ermenihaber.am. Ստամբուլի Շիշլիի վարչական շրջանի ավագանու անդամ ընտրված Թուրքիայի հայ համայնքի ներկայացուցիչ Թալին Էրգյունեշ Գազերը պաշտոնեական գործունեություն կծավալի ավագանու 3 հանձնաժողովում: Նշվում է, որ ավագանու առաջին նիստից հետո Գազերն ընտրվել է Շիշլիի վարչական շրջանի արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ, ինչպես նաև դարձել կրթության հանձնաժողովի ու մշակույթի, արվեստի, զբոսաշրջության հանձնաժողովի անդամ: Հիշեցնենք, որ Գազերը մարտի 31-ին Թուրքիայի