Կասեցվել է սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներով գործող «Մայիսյան կամուրջ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Տավուշի մարզային կենտրոնի տեսուչները, քաղաքացու ահազանգի հիման վրա, ստուգում են իրականացրել Իջևան քաղաքում գործող «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտում։ Ստուգմամբ պարզվել է, որ այն գործում է սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներով, մասնավորապես՝ սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող գույքն ու սարքավորումները չեն ենթարկվել պատշաճ մաքրման, աշխատանքային մակերևույթները չեն պահվել մաքուր