103news.com
АрмИНФО
Июнь
2017
1 2 3
4
5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17
18
19 20 21 22 23 24
25
26 27 28 29 30

Այսուհետ «Zangi»-ն հասանելի է նաեվ «Ռոստելեկոմի» հեռուստատեսության էկրանին

0
Արմինֆո.Հունիսի 13-ին տեղի ունեցավ մամլո ասուլիս, որի ընթացքում «Ռոստելեկոմ» Հայաստանի և «Zangi»-ի ներկայացուցիչներն ազդարարեցին համագործակցության մասին․ հայկական ապրանքնիշ «Zangi»-ն այսուհետ ներկայացված է լինելու նաև հայաստանյան «Ռոստելեկոմի» միջոցով՝ Սմարթ հեռուստատեսության էկրանից «Zangi» մեսենջերի միջոցով անվճար զանգի, տեսազանգի կամ հաղորդագրության հնարավորություն ընձեռելով ընկերության բաժանորդներին։ Այսպիսով, երկու հայաստանյան ընկերություններ մեկնարկում են իրենց համագործակցությունը՝ ի շահ հայաստանյան սպառողի։

 

«Համագործակցությունը եզակի է Հայաստանում, քանի որ մենք առաջինն ու միակն ենք, ով նման ձևաչափով՝ իր հեռուստատեսության ծրագրով,  շփման և հաղորդակցման համար հնարավորություն է ձևավորել իր բաժանորդների համար։ Սա նոր գործառույթ է և, ինչպես տեխնոլոգիական ցանկացած նորույթ, հեշտացում է մարդկանց կյանքը՝ պարզեցնելով ու հասանելի դարձնելով հաղորդակցման հնարավորությունները։ Ընդ որում մենք շատ ենք կարևորում «Zangi» մեսենջերի տեխնոլոգիական առավելությունները, որոնք մշտապես հետաքրքիր են դարձնում հավելվածը ոչ միայն հայաստանյան, այլ նաև արտերկրի օգտագործողների շրջանում։ Մեր համատեղ ծառայությունն արդեն իսկ անցել է թեստավորման փուլը և այժմ «Ռոստելեկոմի» հեռուստատեսության բոլոր բաժանորդները կարող են օգտվել նաև այս գործառույթից»․— նշեց «Ռոստելեկոմ» Հայաստանի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։

 

«Zangi» մեսենջերն ունի կարևոր մրցակցային առավելություններ, որոնք մշտապես կատարելագործվում են՝ այն աշխատում է ամենուր (աշխատում է նույնիսկ 2G/EDGE ինտերնետում կամ ծանրաբեռնված Wi-Fi ցանցերում), խնայում է տրաֆիկ (1MB ինտերնետով հնարավոր է մինչև 7 րոպե խոսել), անվտանգ է (բոլոր տվյալները կոդավորվում են, իսկ նամակներն ու կոնտակտները Zangi-ն սերվերներում չի պահպանում), ապահովում է զանգերի և տեսազանգերի բարձր`HD որակ:

 

«Վստահ կարող եմ նշել, որ «Zangi»-ն Հայաստանում և Հայաստանի սահմաններից դուրս լավագույն տեխնոլոգիական նորույթներից է և մրցակցում է արդեն իսկ կայացած ապրանքանիշների հետ։ Հատկանշական է, որ արդեն իսկ  1,5 մլն պաշտոնապես գրանցված օգտատերեր ունենք և օրական բեռնումների թիվը հասնում է հազարների։ «Ռոստելեկոմի» հետ համագործակցությունը մեզ թույլ կտա մուտք գործելու նոր շուկա և հանդես գալու նոր ձևաչափով՝ նաև հեռուստատեսության հավելվածի տեսքով»._ նշեց «Zangi»-ի հիմնադիր, գլխավոր տնօրեն Վահրամ Մարտիրոսյանը։

«Մենք շատ ենք կարևորում այս համագործակցությունը, քանի որ երկու հայաստանյան ընկերություններ միավորել են իրենց ներուժը՝ առաջ մղելու և զարգացնելու հայաստանյան տեխնոլոգիաները»,_ նշեց «Ռոստելեկոմ» Հայաստանի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։

 

«Ռոստելեկոմի» հեռուստատեսային ծրագրի վերջին թարմացումը ծրագրում նաև այլ նորույթներ ու ծրագրեր է գործարկել, որոնցից հատկանշական են Առցանց հեռուստատեսության դիտման հնարավորությունը (Online TV) և հեռուստաէկրանից հայաստանյան, ռուսաստանյան և եվրոպական քաղաքների Եղանակի տեսությունը։

 

Ինչպե՞ս օգտագործել «Zangi»-ն հեռուստաէկրանից․

 

Նախ հարկավոր է մուտքագրել համապատասխան հեռախոսահամարը և գրանցվել։

Հեռուստատեսության ստեղնաշարում անհրաժեշտ է մուտքագրել «Zangi»-ում գրանցված հեռախոսի համարը և սեղմել զանգի կանաչ կոճակը․ հավելվածը հնարավորություն կտա ընտրելու ծառայությունը՝ անվճար զանգ, տեսազանգ կամ հաղորդագրություն տարբերակներից մեկը։

 


Անվճար զանգի հնարավորություն


Հավաքելով համապատասխան օգտատիրոջ հեռախոսահամարը հնարավոր է անվճար HD որակի զանգ կատարել և զանգեր ստանալ «Zangi»-ի ցանցում։

 


Անվճար տեսազանգի հնարավորություն


Հավաքելով համապատասխան օգտատիրոջ հեռախոսահամարը հնարավոր է անվճար HD որակի տեսազանգ կատարել և պատասխանել տեսազանգերին «Zangi»-ի ցանցում։

 


Անվճար հաղորդագրության հնարավորություն


Հնարավոր է անվճար հաղորդագրություններ ուղարկել և ստանալ։ Ստիկերները ևս հասանելի են, դրանք օգտագործելու համար հարկավոր է ավելացնել նախընտրելի փաթեթը Ստիկերների խանութից։ Հայկական ստիկերները ներառված են։

 

«Zangi» (www.zangi.com)

«Zangi»-ն մեսենջեր է, որն աշխատում է ամենուր։ Նմանատիպ մեսենջերների շարքում, աշխարհում ամենաքիչ ինտերնետ ծախսող հավելվածն է, որն ապահովում է որակյալ տեսազանգեր, ձայնային զանգեր և ակնթարթային հաղորդագրություններ։ Ընկերությունը հիմնադրվել է 2009 թ․-ին և 2015 թ․-ից սկսած «Zangi» մեսենջերը հասանելի է iOS և Android համարկարգերում։

 

«Zangi» ընկերությունը հանդիսանում է հեռահաղորդակցության ոլորտի տեխնիկական լուծումների և ծրագրային ապահովման մատակարար։ Ընկերության հիմնական արտադրանքն է նույնանուն տեխնիկական հարթակը, որի հիման վրա հնարավոր է ստեղծել ժամանակակից կոմունիկացիա ապահովող հավելվածներ և սերվերային լուծումներ, ինչպիսին են՝ տեսազանգեր, ձայնային զանգեր, IP հեռախոսակապ, ակնթարթային հաղորդագրություններ։




Губернаторы России
Москва

Собянин пообещал продлить скоростные диаметры Москвы в Ярославскую область





Москва

Подведены итоги конкурса «Мы верим твердо в героев спорта»


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Сергей Собянин заявил о продлении наземного метро Москвы в Тульскую область



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Карди Би

Оффсет обвинил Карди Би в измене во время беременности




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

Подведены итоги конкурса «Мы верим твердо в героев спорта»

Подведены итоги конкурса «Мы верим твердо в героев спорта»

Подведены итоги конкурса «Мы верим твердо в героев спорта»


Зарина Дияс

Зарина Дияс может встретиться с Ариной Соболенко на топовом турнире



Новости Крыма на Sevpoisk.ru


ATP

Стало известно, кто из россиян примет участие в турнире ATP-500 в Вене в конце октября



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России