Добавить новость
103news.com
АрмИНФО
Сентябрь
2017
1 2
3
4 5 6 7 8 9
10
11 12 13 14 15 16
17
18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30

Կոնգրեսական. Համոզված եմ, որ Հայաստանը չի ցանկանում կրկին դառնալ Խորհրդային Հայաստան

0

Արմինֆո.Միացյալ Նահանգներն  ու Հայաստանը բացառիկ բարեկամներ են, բարեկամներ,  որոնց  անհրաժեշտ  է  ամրապնդել   հարաբերությունները, ասել է  է  կոնգրեսական  Ջեքի Սփիր  Կանչելյանը, ում նախաձեռնությամբ կիրակի Հայաստան է ժամանել Միացյալ Նահանգների կոնգրեսականների  ներկայացուցչական  պատվիրակություն:

 

«Սա երեւի թե կոնգրեսականների ամենամեծ պատվիրակության այցն է անկախ ժողովրդավարական Հայաստան: Մենք ցանկանում ենք Հայաստանում լինել՝ տոնելու ժողովրդավարության տարեդարձը՚, - հայտարարել է կոնգրեսականը «ԱմերիկայիՁայն»-ին  տված  հարցազրույցում:

 

Անդրադառնալով այցի նպատակներին, հայկական արմատներ ունեցող կոնգրեսականը նշել է, որ դրանք բազմաթիվ են: «Առաջինը՝ ամրապնդել մեր բարեկամությունը, օգտել Հայաստանին ձերբազատվել երկրում մնացած կոռուպցիայի բոլոր դրսեւորումներից, ստեղծել նոր հնարավորություններ Հայաստանին օգնություն տրամադրելու համար՝ ուղղված ժողովրդավարության զարգացմանը, եւ նաեւ տոնելու երկրում ժողովրդավարության տարածումը եւ վերջին ընտրությունները: Մենք պատրաստվում ենք ծանոթանալ Հայ ժողովրդի բոլոր ձեռքբերումներին: Ճիշտն ասած, մեր օրակարգն այնքան խիտ է, նույնիսկ չեմ պատկերացնում, ինչպես ենք այդ ամենը հասցնելու, բայց մենք անշուշտ ծանոթանալու ենք Հայաստանում զարգացող բազմաթիվ նոր նախաձեռնությունների, հատկապես՝ տեխնոլոգիական ոլորտում, ծանոթանալու ենք տեխնոլոգիաների ոլորտում աշխատող երիտասարդների հետ, ուսումնասիրելու ենք կանանց առողջության բարելավման ծրագրերը, հանդիպումներ ենք ունենալու համալսարաններում: Անշուշտ, քննարկելու ենք նաեւ աշխարհաքաղաքական եւ տնտեսական հարցեր: Երկակի հարկման խնդիրն օրինակ լուրջ խոչընդոտ է հենց ամերիկացիների համար, ովքեր ցանկանում են Հայաստանում ձեռնարկատիրությամբ զբաղվել՚, - ասել է կոնգրեսականը:

 

Նա  նաև նշել է, որ քաղաքական տեսանկյունից  իրենց անհրաժեշտ է Հայաստանի հետ հարաբերություններ կառուցել: «Ես կցանկանայի, որ Հայաստանն ավելի մեծ թվով օգնություն ստանար, որովհետեւ ես դիտարկում եմ Հայաստանը որպես մեր գործընկերը մի տարածաշրջանում, որը գտնվում է Ռուսաստանի ագրեսիվ գործողությունների ազդեցության տակ: Ռուսաստանն իր կողմից փորձում է ընդլայնել ազդեցության իր օղակը, փորձում է վերահսկողություն հաստատել, վերականգնել Խորհրդային Միությունը: Համոզված եմ, որ Հայաստանը չի ցանկանում կրկին դառնալ Խորհրդային Հայաստան: Այսպիսով, մենք ցանկանում ենք ամրապնդել Հայաստանի հետ հարաբերությունները, որպեսզի Հայաստանն այլեւս երբեք ստիպված չլինի անհանգստանալ իր ինքնիշխանության վտանգի մասին՚, - հայտարարել է Ջեքի Սփիր  Կանչելյանը:

 

 Նրա հավաստմամբ, պատվիրակության անդամները նաեւ ցանկանում են քննարկել Ռուսաստանի էներգակիրներից Հայաստանի կախվածության հարցը, ինչպես նաեւ հնացած ատոմակայանի հարցը: «Մենք ցանկանում ենք համագործակցության նոր ուղիներ գտնել եւ ժողովրդավարություն կառուցել, ինչպես նաեւ՝ կառուցել մեր հարաբերությունները՚, - ասել է նա:

 

Անդրադառնալով հայ-ամերիկյան հարաբերությունների օրակարգի հիմնախնդիրներին` կոնգրեսականը, նշել է.  «ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանը Հայաստանի հիմնական առավելությունն է: Անցած ժամանակահատվածում դեսպանը քրտնաջան աշխատանք է կատարել: Նա անչափ հմայիչ է եւ մեզ հետ միասին հարաբերությունների ամրապնդման ուղիներ է հայթայթում: Դա ձեռընտու է Հայաստանին՝ օգնության ստացման տեսակետից, Հազարամյակի մարտահրավերներ կոռպորացիայի դրամաշնորհների ստացման հեռանկարի տեսանկյունից: Բազմաթիվ հնարավորություններ կան նաեւ տեխնոլոգիական ոլորտում, որոնք մենք կցանկանայինք զարգացնել: Բազմաթիվ միջոցներ կան օգնելու Սփյուռքի հայերին Հայաստան այցելելու եւ ձեռնարկատիրությամբ զբաղվելու համար: Մեկ օր չի անցնում առանց նրա, որ չհանդիպեմ հայի, ով հսկայական հաջողությունների է հասել Միացյալ Նահանգներում եւ ով ցանկանում է միջոց գտնել հայրենի Հայաստանի հետ կապը վերահաստատելու համար, այնպես որ մենք նաեւ այդ ուղղությամբ ենք ցանկանում քայլեր կատարել՚:

 

Հայկական արմատներ ունեցող կոնգրեսական Ջեքի Սփիր Կանչելյանի նախաձեռնությամբ  Հայաստան ժամանած կոնգրեսականների ներկայացուցչական պատվիրակության կազմում են կոնգրեսական Ֆրանք Փալոնը, ով դեռեւս Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո Հայաստան էր բերել ամերիկյան օգնություն, հայկական արմատներ ունեցող կոնգրեսական Աննա Էշուն, կոնգրեսական Դեյվիդ Վալադաոն, ում նախաձեռնությամբ օրեր առաջ ԱՄՆ-ի Կոնգրեսը որոշեց հավելյալ գումար հատկացնել Լեռնային Ղարաբաղում ականազերծման աշխատանքների համար: Հայաստան կայցելեն նաեւ Հավաիից ընտրված կոնգրեսական Թուլսի Գաբարդը եւ Վիսքոնսինը ներկայացնող կոնգրեսական Ջիմ Սենսենբրեները:

 

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը հայտարարել էր, որ ԱՄՆ ներդրողներն ավելի քան շահագրգռված են Հայաստանի էներգետիկայի ոլորտում ներդրումներով: Միլսի ասելով, արդեն կա շուրջ 8 մլրդ դոլարի ներդրումային համագործակցության հնարավորություն: Ինչպես խոստովանել է դեսպանը, ԱՄՆ ներդրողների հետաքրքրությունն այնքան մեծ է, որ գերազանցել է բոլոր ակնկալիքները: Ամերիկացի դիվանագետն ընդսմին նշել է, որ հայ գործարարների ու կառավարության խնդիրն ԱՄՆ ներդրողների համար Հայաստանի գրավչության ցուցադրումն է: 





Губернаторы России
Москва

Собянин оценил объем поддержки создателей импортозамещающей продукции





Москва

Экологи «Россети Центр» и «Россети Центр и Приволжье» показали высокий профессионализм на Всероссийском конкурсе


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Собянин: Город одобрил гранты для столичных компаний более чем на 1 млрд рублей



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Филипп Киркоров

Компромат на Киркорова: стало известно, за что Успенская угрожает Джугелии




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

СберСтрахование жизни выступила партнёром международной олимпиады по страхованию

Компания «КЕНГУРУ.ПРО» стала лучшим производителем спортивного оборудования

Инвестор построит физкультурно-оздоровительный комплекс в Северном Медведкове


Уимблдон

Российские теннисисты подпишут декларацию о нейтралитете для участия в Уимблдоне



Новости Крыма на Sevpoisk.ru


Новости 24 часа

АНДРЕЙ БЕЛОУСОВ И "СВЯТОЙ ЛЕНИН" ОТКЛЮЧАЮТ НАСТОЯЩИХ ПИРАТОВ?!



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России