Мы в Telegram
Добавить новость
103news.com
Medialab
Апрель
2024

Սամվել Վարդանյանի խոշտանգման գործը պետք է պարտադիր դիտարկել ՀՀ ԱԺ նախագահի հրապարակային հայտարարության հետ կապի մեջ, որում առկա է իրավապահ մարմինների անթույլատրելի ուղղորդում

0

Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն, նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Երեկ ԱԺ կառավարող խմբակցության պատգամավորի և քաղաքացի Սամվել Վարդանյանի միջև տեղի ունեցած միջադեպից հետո Ոստիկանության վերահսկողության ներքո գտնվող ձերբակալված քաղաքացուն դաժան ծեծի ենթարկելու և արժանապատվությունը նվաստացնող արարքների [փաստաբանների հայտարարությունների] առնչությամբ հետևյալը. 1. Փաստաբաններ Ռուբեն Մելիքյանի և Վարազդատ Հարությունյանի այսօրվա հաղորդումները […]

The post Սամվել Վարդանյանի խոշտանգման գործը պետք է պարտադիր դիտարկել ՀՀ ԱԺ նախագահի հրապարակային հայտարարության հետ կապի մեջ, որում առկա է իրավապահ մարմինների անթույլատրելի ուղղորդում first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն, նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Երեկ ԱԺ կառավարող խմբակցության պատգամավորի և քաղաքացի Սամվել Վարդանյանի միջև տեղի ունեցած միջադեպից հետո Ոստիկանության վերահսկողության ներքո գտնվող ձերբակալված քաղաքացուն դաժան ծեծի ենթարկելու և արժանապատվությունը նվաստացնող արարքների [փաստաբանների հայտարարությունների] առնչությամբ հետևյալը.

1. Փաստաբաններ Ռուբեն Մելիքյանի և Վարազդատ Հարությունյանի այսօրվա հաղորդումները պետք է արժանանան քննության անհապաղ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում։ Քրեական վարույթը պարտադիր է։ Եթե անգամ կարգապահական քննություն սկսվի, դա որևէ կերպ չի նշանակում, թե քրեական վարույթ կարող է չնախաձեռնվել։ Քրեական նույն վարույթով պետք է ստուգվեն նաև քաղաքացուն տեսակցած ԱԺ պատգամավորների հաղորդումները։

2. Փաստաբանների հաղորդումներն այն աստիճանի մանրամասն են, որ ապահովում են առերևույթ հավաստիություն և իրավունքի ուժով ստեղծում դրանց բացառապես քրեական վարույթով պատասխանելու պետության պարտականություն։ Միջազգային կանոնը հստակ է. եթե պետությունը չի կարողանում քրեական վարույթով փաստարկված հերքել այդ տվյալները, ուրեմն արարքը համարվում է ապացուցված։

3. Փաստաբանների հաղորդումները լիարժեք համապատասխանում են Սամվել Վարդանյանի նկատմամբ խոշտանգման արարքին, որն իրականացվել է անձին ուժեղ ֆիզիկական ցավ կամ հոգեկան տառապանք պատճառող արարքներով ինչ-որ դիմակավորված մարդկանց կողմից։ Այն ենթադրաբար տեղի է ունեցել Ոստիկանության ծառայողների կա՛մ իմացությամբ, կա՛մ համաձայնությամբ։

4. Պետք է քննության առարկա դառնան թե՛ քաղաքացուն ուղեկցող Ոստիկանների արարքները, թե՛ այն դիմակավորված անձանց արարքները, որոնք, ինչպես փաստաբանների հաղորդումներն են վկայում, խոշտանգման են ենթարկել Սամվել Վարդանյանին։ Այդ արարքների բացահայտումն ու նրանց քրեական պատասխանատվության ենթարկելը պարտադիր է նաև նման չափազանց վտանգավոր դրսևորումները հետագայում կանխելու ու իրավունքի գերակայություն այս հարցերում երաշխավորելու համար առհասարակ։

5. Այս գործը պետք է պարտադիր դիտարկել ՀՀ Ազգային ժողովի նախագահի, այսինքն՝ քաղաքական [կառավարող] իշխանության բարձրաստիճան պաշտոնատար անձի հրապարակային այն հայտարարության հետ կապի մեջ, որում առկա է քաղաքացուն վիրավորական բառերով նրա անդրադարձը և ենթադրաբար՝ իրավապահ մարմիններին ուղղված նրա անթույլատրելի ուղղորդման ձևակերպումը։ Դա ապացուցվում է քննչական մարմնի երեկվա արձագանքի ձևով և հատկապես խոշտանգման վերաբերյալ փաստաբանների այսօրվա հաղորդումներով։

6. Այսինքն՝ քրեական վարույթով պարտադիր պարզելու ենթակա հանգամանքներից է քաղաքացու նկատմամբ քրեական հետապնում նախաձեռնելու, նրան խոշտանգման ենթարկելու և ՀՀ ԱԺ նախագահի հայտարարության միջև կապը։

Մասնավորապես, պետք է պարզել՝ արդյոք քաղաքական իշխանության տվյալ կամ այլ պաշտոնյա կապ ունի՞ Սամվել Վարդանյանի խոշտանգումը կազմակերպելու հետ՝ դիմակավորված անձանց ներգրավման ու ուղեկցող ոստիկանների հովանավորությունը ստանալու ձևով։

Հաշվի առնելով փաստաբանների հաղորդմամբ ներկայացված խոշտանգման դեպքի բացառիկ բնույթը (ոստիկանների պատասխանատու վերահսկողության ներքո գտնվող քաղաքացու խոշտանգումը դիմակավորված անձանց կողմից)՝ մենք այս հաղորդումը մանրամասներով կուղարկենք միջազգային կառույցներին՝ նպատակ ունենալով ոչ միայն հրավիրել նրանց ուշադրությունը դեպքին, այլ նաև ապահովել նրանց վերահսկողությունը քրեական վարույթի նկատմամբ»։

The post Սամվել Վարդանյանի խոշտանգման գործը պետք է պարտադիր դիտարկել ՀՀ ԱԺ նախագահի հրապարակային հայտարարության հետ կապի մեջ, որում առկա է իրավապահ մարմինների անթույլատրելի ուղղորդում first appeared on MediaLab Newsroom-Laboratory.





Губернаторы России
Москва

Сергей Собянин. Главное за день





Москва

В Парке Горького вновь пройдет Московский детский фестиваль искусств «НЕБО»


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Собянин рассказал о мерах поддержки предпринимательства в Москве



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Несчастный случай

Несчастный случай произошел на судостроительном заводе Томской области




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

В Росгвардии стартовал чемпионат по боксу "Кубок Победы"

Инсайдер Карпов: "Спартак" выкупил Станковича у "Ференцвароша" за €200 тыс

Футболисты «Локомотива» – в расширенном составе сборной России на июньский сбор


Карен Хачанов

Свищёв: МОК и ITF не будут реагировать на призывы наказать Хачанова



Новости Крыма на Sevpoisk.ru


Москва

Столичные компании укрепляют деловые отношения с партнерами из Турции



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России