Добавить новость
103news.com
Все новости
Февраль
2023

Հ1-ի «Տարբեր կարծիքներ» հաղորդման կարծիքները եղել են միակողմանի․ Դիտորդ մարմին

0

Հանրային հեռուստաընկերությունը խախտել է Հայաստանի լրատվամիջոցների և լրագրողների Էթիկական սկզբունքների կանոնագրի դրույթները, հայտարարել է ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմինը՝ քննելով «Փինք» հասարակական կազմակերպության դիմումը։

«Տարբեր կարծիքներ Աստղիկ Սարգսյանի հետ» հաղորդաշարի 2022 թվականի հոկտեմբերի 24-ին հեռարձակված «Ողբերգության պատճառները. ինչպես խուսափել կրկնությունից» խորագրով թողարկումը, մասնավորապես, վերաբերում էր հոկտեմբերի 20-ին 16 և 21-ամյա երիտասարդների ինքնասպանության դեպքին, որը կապվել է երիտասարդների սեռական կողմնորոշման հետ: Հաղորդման հյուրերն են եղել հոգեբան Իրինա Ծատուրյանը և Ազգային արժեքների պաշտպանության նախաձեռնության անդամ, փաստաբան, ՀՀ փաստաբանների պալատի նախկին նախագահ Արա Զոհրաբյանը։

Դիտորդ մարմնի եզրակացության համաձայն, այն, որ հաղորդման հյուրերը ունակ չէին միմյանց ընդդիմախոսել և ընդհանուր առմամբ նույն սուբյեկտիվ տեսակետն էին կիսում, թույլ չի տվել բազմակողմանի և խորը ներկայացնել խնդրո առարկան։ Դիտորդ մարմինը սա համարել է էթիկայի կանոնագրքի 1.4. և 1.5. դրույթների խախտում։

Էթիկայի մարմինը նշել է, որ հյուրերի կողմից նույնասեռականությունը «շեղում» անվանելը և սեռական կողմնորոշումը որպես անձի ընտրություն մեկնաբանելը պետք է համապատասխան շտկման կամ միջամտության արժանանար հաղորդավարի կողմից, ինչի բացակայությունը համարվում է կանոնագրքի 5.1. և 5.2. դրույթների խախտում։

Ավելի վաղ «Փինք» ՀԿ-ն դիմել էր անմիջապես Հանրային հեռուստաընկերության տնօրինությանը, մտահոգություն հայտնելով հաղորդման ընթացքում հակագիտական և ատելության խոսք պարունակող մտքերի շուրջ՝ խնդրելով հեռացնել հաղորդման տեսագրությունը կամ եթերաժամ տրամադրել խնդրի շուրջ գիտականորեն հիմնավորված, օբյեկտիվ տեսակետ ներկայացնելու համար։

Հանրային հեռուստաընկերությունը պատասխանել էր, որ հաղորդման մասնակիցներն արտահայտել են իրենց սուբյեկտիվ կարծիքը և որ դա ատելության խոսք չի պարունակում, հետևաբար հիմք չկա հաղորդման տեսագրությունը հեռացնելու համար։ Միևնույն ժամանակ, հեռուստաընկերությունը հայտնել էր, որ հաշվի առնելով եթերացանցի ծանրաբեռնվածությունը և թեմաների ընտրությունն ըստ արդիականության՝ օրակարգում այս թեմայի առկայության դեպքում առաջիկայում հարթակ կտրամադրվի «Փինքի» ներկայացուցչին։

Դիտորդ մարմինը, անդրադառնալով հեռուստաընկերության կողմից «Փինք» ՀԿ-ին տրամադրվելիք եթերաժամանակին, շեշտել է, որ Էթիկայի կանոնակարգի դրույթներից է բխում հեռուստաընկերության կողմից ժամկետների և ձևաչափի առումով ավելի որոշակի պատասխան տալը:

«Փինք» իրավապաշտպան ՀԿ-ն կրկին դիմել է Հանրային հեռուստաընկերությանը՝ խնդրելով որոշակիցնել տրամադրվելիք հարթակի ձևաչափն ու ժամանակը, սակայն որևէ պատասխան դեռ չի ստացել։

The post Հ1-ի «Տարբեր կարծիքներ» հաղորդման կարծիքները եղել են միակողմանի․ Դիտորդ մարմին first appeared on Epress.am.






Губернаторы России





Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media


103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости




Спорт в России и мире



Новости Крыма на Sevpoisk.ru




Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России