Мы в Telegram
Добавить новость
103news.com
World News in Armenian
Октябрь
2017

Новости за 27.10.2017

Հայաստանի բանկերի կողմից գնվող և վաճառվող արտարժույթների փոխարժեքները հոկտեմբերի 27-ի դրությամբ

Tert.am (hy) 

Ներկայացնում ենք Հայաստանի բանկերի կողմից գնվող և վաճառվող արտարժույթների փոխարժեքները հոկտեմբերի 27-ի դրությամբ՝ ըստ rate.am-ի: 

Ամերիկյան մեկ դոլարը գնվում է 480 դրամ նվազագույն և 481 դրամ առավելագույն փոխարժեքով, վաճառվում՝ 483 դրամ նվազագույն և 484 դրամ առավելագույն փոխարժեքով: 

Մեկ եվրոն գնվում է 555 դրամ նվազագույն և 566 դրամ առավելագույն փոխարժեքով, իսկ վաճառվում՝ 564 դրամ նվազագույն և 575 դրամ առավելագույն փոխարժեքով: 

Ռուսական ռուբլին գնվում է 8.20 դրամ նվազագույն և 8.33 դրամ առավելագույն փոխարժեքով... Читать дальше...

«Ժամանակ». Իրանը լուրջ սպառնալիք է ԱՄՆ-ի և Եվրոպայի, Մերձավոր Արևելքի ու մեր այլ դաշնակիցների և գործընկերների համար. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն

Tert.am (hy) 

««Ժամանակ»-ի խնդրանքով Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը մեկնաբանել է  ԱՄՆ-ի դիրքորոշումը՝ կապված Իրանի միջուկային համաձայնագրի հետ և այս առնչությամբ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունները։

Դեսպանատան պատասխանում մասնավորապես ասվում  է. «Մենք նոր լիցք կհաղորդենք ավանդական դաշինքներին և տարածաշրջանային գործընկերություններին՝ Իրանի սադրիչ քայլերի դեմ, և կփորձենք տարածաշրջանում վերականգնել ուժերի կայուն հավասարակշռությունը։ Իրանը լուրջ սպառնալիք է ԱՄՆ-ի և Եվրոպայի, Մերձավոր Արևելքի ու մեր... Читать дальше...

Մերկելի կուսակցությունը 2012 թվականին խոշոր նվիրատվություն է ստացել Ադրբեջանից

Tert.am (hy) 

Գերմանիայի Քրիստոնեա-դեմոկրատական միության Ֆրանկֆուրտի շրջանային մասնաճյուղը 2012 թվականին 28 հազար եվրո է ստացել ադրբեջանական SOCAR նավթագազային պետական ընկերությունից՝ խախտելով կուսակցությունների նվիրատվությունների մասին Գերմանիայի օրենքները: Այդ մասին հայտնում է Deutsche Welle-ն՝ վկայակոչելով ԶԼՄ-ների կոնսորցիումին, որի մեջ մտնում են հանրային հեռարձակողներ NDR-ը, WDR-ը և Süddeutsche Zeitung թերթը:

Читать дальше...



Այսօր Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության 18-րդ տարելիցն է

Tert.am (hy) 

18 տարի առաջ այս օրը՝ երեկոյան ժամը 17:00-ի սահմաններում ՀՀ Ազգային ժողովի հերթական նիստի ժամանակ նիստերի դահլիճ ներխուժեցին զինված անձինք, որոնք կրակ բացեցին՝ թիրախ ընտրելով ՀՀ Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանին ու վարչապետ Վազգեն Սարգսյանին:  1999 թվականի հոկտեմբերի 27-ին ԱԺ-ում Օրենսդիր և Գործադիր մարմինների հարց ու պատասխանի ժամն էր:

Զինված անձինք էին Նաիրի Հունանյանը, Կարեն Հունանյանը, Էդուարդ Գրիգորյանը, Վռամ Գալստյանը, Դերենիկ Բեջանյանը: Նրանց բացած կրակից մահացան ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը... Читать дальше...

«Հրապարակ». Բանակում չծառայած մի աստղաբույլ էլ կառավարության տաքուկ անկյուններում է ծվարել

Tert.am (hy) 

«Բանակում չծառայած, սակայն պետական ապա­րատում պաշտոն զբաղեցնողների մի աստղաբույլ էլ, պարզվում է, կառավարության տաքուկ անկյուն­ներում է ծվարել: Մասնավորապես՝ ՀՀ կառա­վարության աշխատակազմի կադրային բանկի ուսումնասիրությունը դա է փաստում՝ զի­նապարտության մասին տեղեկանքը հիշյալ աշխատակազմի ներկայա­ցուցիչներից ոմանց կենսագրական­ներում բացակայում է:

Читать дальше...

Ամերիկացի 14 սենատոր Թուրքիայի իշխանություններին քննադատող նամակ է փոխանցել Թրամփին

Tert.am (hy) 

Ամերիկացի 14 սենատոր, այդ թվում՝ Ջոն Մաքքեյնն ու Ռոբերտ Մենենդեսը, Թուրքիայի իշխանություններին քննադատող նամակ է հղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, այս մասին տեղեկանում ենք DHA գործակալությունից:

Սենատորները նախագահի ուշադրությունն են հրավիրել Թուրքիայում օրենքի գերակայության դեմ կատարված անուղղակի հարձակումներին ու նշել, որ այդ երկրում ժողովրդավարությունը լուրջ վտանգի տակ է:

Նամակում հատուկ շեշտվել է Ստամբուլում ԱՄՆ հյուպատոսության աշխատակից Մեթին Թոփուզի կալանավորման և հյուպատոսության... Читать дальше...

Ե՞րբ է Իսրայելը ճանաչելու Ցեղասպանությունը. Վալենբերգի անվան մեդալ ստացած Ազնավուրն իր հարցով անհարմար դրության մեջ է դրել Իսրայելի նախագահին

Tert.am (hy) 

Աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրը Երկրորդ աշխարհամարտի տարիներին հրեաներին ֆաշիստների հետապնդումից փրկելու համար Իսրայելում պարգևատրվել է Ռաուլ Վալենբերգի անվան մեդալով:

Ինչպես տեղեկացնում է Asbarez-ը, 93-ամյա շանսոնյեին մեդալը հանձնելու հանդիսավոր արարողությունն անցկացվել է Երուսաղեմում՝ նախագահական նստավայրում:

«Պարգևը շնորհվել է Հոլոքոստի տարիներին Ազնավուրի ու նրա ընտանիքի մարդասիրական գործունեության, նացիստների կողմից հետապնդվող մի շարք անձանց թաքցնելու համար:... Читать дальше...



«Չորրորդ իշխանություն». Խաչատուր Սուքիասյանի առևտրի կենտրոնում կոշտ մեթոդներ կիրառելով են տարածքի վարձերը հավաքում

Tert.am (hy) 

««ՉԻ» տեղեկություններով՝ գործարար Խաչատուր Սուքիասյանին պատկանող Երևան տոնավաճառի կրպակների աշխատակիցները տոնավաճառին նոր անուն են տվել՝ «Երևան-Պանթեոն»։ Պատճառն այն է, որ այս տոնավաճառի այցելուները սակավաթիվ են, և առևտուրն այստեղ գրեթե կանգնած է։

Читать дальше...

Սյունիքում վթարային ջրանջատում կիրականացվի

Tert.am (hy) 

Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հոկտեմբերի 27-ին ժամը 10.00-17.00 կդադարեցվի Սյունիքի մարզի՝ Գորիս քաղաքի Նոր Կյանք, Սարգսյան, Վ. Մամիկոնյան, Մ. Խորենացի, Անկախության փողոցների, Վանքի տափ, Արեգունի, Սալ Քար թաղամասերի, Ավանգարդ 5-րդ թաղ. 5-ից-8 համարների, 6-րդ թաղամասի, Հարժիս, Հալիձոր, Շինուհայր, Խոտ, Քարահունջ, Հարթաշեն, Ն. Խնձորեսկ, Արավուս, Տեղ, Կոռնիձոր, Անգեղակոթ, Սպանդարյան, Հացավան, Իշխանասար համայնքների... Читать дальше...

Պոլսո Հայոց պատրիարքի ընտրությունների նախաձեռնող խմբի ղեկավարն ու ևս 2 անդամ հրաժարական են տվել

Tert.am (hy) 

Պոլսո Հայոց պատրիարքի ընտրությունների նախաձեռնող խմբի ղեկավար Սարգիս Քյուլեգեչը և խմբի ևս երկու անդամ հրաժարական են տվել, այս մասին հաղորդում է Ստամբուլի հայկական պարբերականներից «Ակօսը»:

Սարգիս Քյուլեգեչը, Անդո Քյոսեդաղը և Խաչիկ Ջանելը հրաժարական են տվել Ստամբուլի նահանգապետարանում Պոլսո Հայոց պատրիարքի ընտրությունների վերաբերյալ անցկացված հանդիպումից հետո:

Հանդիպմանը մասնակցել էին Ստամբուլի նահանգապետ Հասիփ Շահինը, Պոլսո Հայոց պատրիարքարանի Եկեղեցական խորհրդի նախագահ Սահակ Մաշալյանը... Читать дальше...

«Ժողովուրդ». Տարկետման իրավունքից օգտվել ու չեն ծառայել նաև Կիմ Բալայանի՝ պետական համակարգում աշխատող որդիները՝ Տիգրան և Գաբրիել Բալայանները

Tert.am (hy) 

«Այս օրերին ամենաքննարկվող թեմանե­րից մեկը դարձել է պարտադիր ժամկե­տային զինծառայությունից տարկետման իրավունքի սահմանափակումներ ենթադ­րող օրենսդրական նախագիծը: Ավելին՝ խորհրդարանում իշխանական և ընդդի­մադիր խմբակցությունների ներկայացու­ցիչները միմյանց «երեսով էին տալիս» բա­նակում չծառայելու հանգամանքը: Ով ահա, այս ամենի համատեքստում հե­տաքրքրական մեկ  փաստ ևս. «Ժողո­վուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ տարկետման իրավունքից օգտվել ու ժամ­կետային զինծառայություն չեն անցել նաև ՍԴ անդամ Կիմ Բալայանի երկու որդիները... Читать дальше...

Երևանում և 5 մարզերում մինչև 6-ժամյա հոսանքազրկումներ են սպասվում

Tert.am (hy) 

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հոկտեմբերի 27-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար որոշ հասցեներ կհոսանքազրկվեն։ 

Երևան քաղաք

10:00-16:00 Դավիթաշեն 4-րդ թաղ. 38, 39, 41 շենքերը, Արեշ 35փ. 4-33; 37փ. 1-34; 43փ. 1-33; 45փ. 6-40 սեփական տները, Ավանեսով 1փ. 7/1, 7/2, 12, 14, 16 4փ. 1, 3, 5 շենքերը, Խաղաղ Դոնի փ. 6, 10, 12 շենքերը, Ազատամարտիկների փ. 96-135 սեփական տները և 1... Читать дальше...

«Ժողովուրդ». Համագյուղացի կնոջը ծեծելու համար դատապարտվածն  իր թեկնածությունն առաջադրել է Բերդի ղեկավարի ընտրություններում

Tert.am (hy) 

«Նոյեմբերի 5-ին կկայանան խոշորացված Բերդ համայնքի ղեկավարի ընտրությունները: Բերդ քաղաքը և տարածաշրջանի 16 գյուղերն ընդգրկող համայնքի ղեկավարի 4 թեկնածուների թվում է սահմանամերձ Այգեձոր համայնքը 2002 թվականից ղեկավարող, անկուսակցական Սասուն Սաֆարյանը, ով 2014 թվականին դատապարտվել է համագյուղացի կնոջը ծեծելու համար: 1968թ. ծնված Սասուն Սաֆարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2013թ. օգոստոսի 12-ին իր աշխատասենյակում մանկապարտեզի վճարի հետ կապված հարցի շուրջ քաշքշուկի մեջ է մտել նպաստի... Читать дальше...

15 մլն դոլար. Դուբայում ցուցադրության կհանվեն աշխարհի ամենաթանկարժեք կոշիկները (լուսանկար)

Tert.am (hy) 

Շքեղ կյանքի ու տեխնոլոգիական նորարարությունների խորհրդանիշ դարձած Դուբայում ցուցադրության կհանվեն աշխարհի ամենաթանկարժեք կոշիկները, որոնք արժեն 15 մլն դոլար:

Ինչպես նշում է Al Arabiya-ն, բացառիկ կոշիկներն առաջին անգամ կներկայացվեն հանրությանը: Դրանց ցուցադրությունը կկազմակերպվի Raffles Dubai Hotel հյուրանոցում:

Կոշիկների հեղինակը Դեբի Ուինգհեմն է, որը պլատինից ու 24 կարատանոց դեղին ոսկուց պատրաստված զույգը զարդարել է 1.000-ից ավելի ադամանդով:

Բացի այդ, կոշիկների վրա կա 2 հատ... Читать дальше...

«Հրապարակ». Ապրիլին ընդառաջ ՊՆ-ում կադրային և կառուցվածքային մեծ փոփոխություններ են սպասվում

Tert.am (hy) 

«Ապրիլին ընդառաջ ՊՆ-ում մեծ փոփոխություններ են սպասվում՝ ոչ միայն կադրային, այլև կառուցվածքային, որի շրջանակներում կլինեն օպտիմալացումներ։ Կադրային փոփոխություններն արդեն իսկ սկսվել են, առայժմ փոխատեղումների ձևով՝ զինվորական մասն ուժեղացնելու համար։

Читать дальше...

«Չորրորդ իշխանություն». Կոտրած տաշտակի առաջ հայտնված Տիգրան Արզաքանցյանին մխիթարել են՝ երեխաներից մեկին կառավարությունում գործ տալով

Tert.am (hy) 

««ՉԻ» տեղեկություններով՝ նախկին ԱԺ պատգամավոր, գործարար Տիգրան Արզաքանցյանը հարյուր հազարավոր դոլարներ է ծախսել կրկին պատգամավոր դառնալու համար։ Սակայն, ինչպես պարզվեց, նրա «նվիրական» երազանքը հօդս ցնդեց, և նա կանգնեց կոտրած տաշտակի առջև։ «ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ իշխանությունները Արզաքանցյանին սփոփել էին` խոստանալով որևէ պաշտոն տալ կառավարության օղակներից մեկում, սակայն այդպես էլ չէին տվել։ Հիմա նախկին պատգամավորը ստիպված է մխիթարվել մի բանով, որ երեխաներից մեկին ՀՀ վարչապետի աշխատակազմում... Читать дальше...

«Ժողովուրդ». Վարչապետը խոստումները կատարելու փոխարեն մեկ այլ ազատ առևտրի գոտի է ստեղծում՝ կառավարության 100 տոկոս մասնաբաժնով

Tert.am (hy) 

«Հայաստանի կառավարությունն այս տարվա օգոստոսին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության ստեղծած «Մեղրի ազատ տնտեսական գոտի» ՓԲԸ-ին առաջիկայում տարածք է տրամադրելու:

Читать дальше...



Москва

В ТРЦ «Нора» прошёл квиз для музыкальных энтузиастов


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Мэр Москвы рассказал про сервисы в центре "Профессии будущего"



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Александр Градский

«КП»: могила композитора Александра Градского оказалась заброшенной




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

Футболист Тарасов показал средний палец водителю автобуса в Москве

Более двух тысяч спортсменов поучаствовало в параде на ВДНХ в Москве

Калмыкия приняла участие в глобальном спортивном шествии в Москве


Ролан Гаррос

В пригороде Парижа открыли корты имени Даниила Медведева



Новости Крыма на Sevpoisk.ru


Game News

Представлен кооперативный геймплей Warhammer 40,000: Space Marine 2



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России