Мы в Telegram
Добавить новость
103news.com
Все новости
Март
2023

Նարա Ստեփանյան. Աստծուն, Աղավնավանքին եւ բնությանը մոտ

0

Եթե երբեւէ եղել եք Տավուշի մարզի Աղավնավանք գյուղի համանուն եկեղեցում, ամենայն հավանականությամբ, դրան կից նկատել եք երիտասարդ մի աղջկա, որի փոքրիկ սեղանին բազմապիսի ձեռագործ իրեր են՝ կարպետներ, խաղալիքներ, նկարներ ու, եթե ձեր բախտը բերել է, տնական անուշաբույր գաթա:

Դասական, զբոսաշրջային վայրերում հանդիպող «սեղանիկներից» այս մեկը կտրուկ տարբերվում է: Աղջիկը երբեք չի փորձում գրավել եկեղեցի այցելողներին ու, անպայման, որեւէ բան վաճառել: Իր շուրջը ստեղծած հանդարտությամբ նա ավելի շատ հիշեցնում է վանքերին կից ստեղծագործող գրքային կերպարների:

Աղավնավանքի բակում գործում է, հետեւում տարածքի մաքրությանը կամ խարույկի շուրջ մի բաժակ թեյով զրուցում եկող-գնացողների հետ: Հենց այսպես էլ ծանոթանում եմ 20-ամյա Նարա Ստեփանյանի հետ, որը Մեդիամաքսի հետ զրույցում փոխանցում է նոր կանաչած գարնանային անտառի բույրը, տավուշյան անհավանական մայրամուտներն ու հիշեցնում գեղեցիկը տեսնելու ու գնահատելու կարեւորության մասին:

Օրինակ, որը կօգնի ուրիշներին

Տավուշի մարզի Աղավնավանք գյուղից եմ: Ինչ ինձ հիշում եմ, նկարել եմ: Մոտ վեց տարի առաջ նկարչական խմբակում պատահական տեսա՝ ինչպես են կարպետ գործում: Գործընթացն ինձ այնքան գրավեց ու կախարդեց, որ գրեթե միանգամից պատկերացրեցի ամբողջ ընթացքն ու քայլերի հաջորդականությունը:

Երբ ավարտում էի դպրոցը, շատերը խորհուրդ էին տալիս կրթությունս շարունակել զբոսաշրջության ոլորտում, քանի որ այդ ժամանակ արդեն հաճախ էի գալիս վանքի մոտ, սիրում էի անտառը: Մարդիկ ասում էին՝ «գյուղում ի՞նչ պետք է անես, լավ գործ կլինի, զբոսաշրջիկներին կտանես, ցույց կտաս վանքն ու անտառը»: Պատասխանում էի, որ առանց զբոսավարի կրթության էլ դա սիրով անում եմ ու ցանկանում էի ընտրել այնպիսի մասնագիտություն, որ արժեք ստեղծեմ: Արդյունքում որոշեցի ընդունվել ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղի Դիզայնի բաժին, քանի որ, ըստ իս, այն եւ՛ մարդկանց էր մոտ, եւ՛ արվեստին: Գրեթե միանգամից հասկացա՝ սխալ ընտրություն եմ կատարել: Այդ բաժնում տեղս չէի գտնում ու անդադար մտածում գործելու մասին: Միշտ կատակում եմ, որ այն պահից, երբ սկսեցի գործել, դադարեցի նկարել: Արդյունքում հավաքեցի համարձակությունս ու որոշեցի տեղափոխվել Կիրառական արվեստի բաժին: Կարող է թվալ՝ ինչ կապ ունի համարձակությունը, բայց հավատացեք, նման կտրուկ որոշումներ մեզ մոտ կամ համալսարանում մինչ այդ գրեթե չէին լինում: Հիմա շատ եմ ուրախանում, որ իմ որոշումից հետո շատ ծանոթներ են փոխում մասնագիտությունը, եթե զգում են՝ իրենցը չէ: Փոքրիկ բան է, բայց ինձ շատ է ոգեւորում, որ ինչ-որ առումով կարողացել եմ լինել այն օրինակը, որն ուրիշներին էլ կօգնի:   

«Անտառում ինքս ինձ լրիվ հերիք եմ»

Ընկերուհուս հետ հաճախ էի գյուղից վանքի մոտ գալիս: Այդ շրջանում արդեն կարպետ էի գործում, ունեի օնլայն վաճառքի էջ, որով պատվերներ էի ստանում: Մի անգամ էլ Աղավնավանք գնալիս ինձ հետ վերցրեցի փոքր դազգահս, որ բնության մեջ գործեմ: Այդպես միտք առաջացավ, որ կարելի է գալ վանքի մոտ, այցելուներին ցույց տալ կարպետ գործելու ընթացքն ու նաեւ վաճառել: Եթե անկեղծ, այդ ժամանակ միտքն ինձ ավելի շատ բիզնես տեսանկյունից գրավեց, մտածեցի՝ վաճառքն ավելացնելու լավ հնարավորություն է, բայց հետո ամեն ինչ փոխվեց: Հիմա, երբ Աղավնավանքի մոտ եմ, ինձ համար կարեւոր չէ՝ այդ օրը վաճառք կլինի, թե՝ ոչ:  Անտառն ու այս տարածքը հանգստություն են, մոլորակի այն կետը, ուր ներդաշնակ եմ ինձ հետ: Այստեղ ինձ պետք չեն մարդիկ, ինքս ինձ լրիվ հերիք եմ: Իհարկե, ուրախանում եմ, երբ հետաքրքիր զրույցներ, ծանոթություններ են լինում, բայց դա պարտադիր պայման չէ: Անտառը շատ իմն է ու ամեն օր ավելի ու ավելի եմ սա հասկանում ու գնահատում: Գրեթե 6 տարի է՝ ամռան ընթացքում ամեն օր, իսկ ուսումնական տարվա ընթացքում գոնե հանգստյան օրերին ես Աղավնավանքի մոտ եմ:

Ուզում եմ Աստծուն, բնությանը շատ մոտ լինեմ ու հենց այդ զգացողությունն եմ ունենում անտառում: Այն ինձ տրամադրություն է տալիս, բարություն, հանգստություն ու մտածելու ժամանակ: Այնտեղ ամեն քար ճանաչում ու շատ եմ սիրում: Աղավնավանքի մոտ կա Կենու պուրակ: Սա կենու արգելավայր է, որը շատ եմ սիրում ու գնահատում: Վանք այցելողներին պատմում եմ պուրակի մասին, նշում՝ որքան արժեքավոր է ու ուղեկցում նրանց, որ տեսնեն սեփական աչքով: Հետաքրքիր է, որ բազմաթիվ անգամ եղել եմ պուրակում, բայց ամեն անգամ բարձրանալիս ինձ համար մի նոր բան եմ հայտնաբերում: Միշտ հիշում եմ՝ ում հետ, երբ բարձրացանք ու ինչի մասին զրուցեցինք ընթացքում:

Երբ նոր սկսեցի ամեն օր անտառ՝ Աղավնավանքի մոտ գալ, տնեցիներն անհանգստանում էին, թե «մենակ աղջիկ ամբողջ օրն այդ անտառում նստի» ու միշտ գալիս էին ինձ հետ: Այդպես մեկ տարի ամեն օր եկան, մինչեւ հասկացան՝ այսպես չի լինի, ես էլ այդ միտքը գլխիցս հանողը չեմ ու հանգիստ թողեցին ինձ (ծիծաղում է – հեղ.): Հիմա, երբ գիտեն՝ Աղավնավանքի մոտ եմ, շատ հանգիստ են: Իհարկե, կան մարդիկ, որ իմ առօրյայի մասին իմանալով ասում են՝ «բա ո՞նց տենց», «բայց դա նորմալ չի», ես էլ նախընտրում եմ այսպիսի մարդկանց հետ չշփվել: Վաղ թե ուշ իրենցից բացասական էմոցիա եմ ստանալու, նեղանալու եմ, որովհետեւ անտառից նեղանալ չեմ կարող:

«Սիրուն ա, չէ՞»

Անտառն ամենաշատը գարնան վերջին եմ սիրում, երբ ամեն ինչ թարմ կանաչ է, միայն ծիտիկների ծլվլոց ու լռություն: Կանաչի մի տեսակ կա, որի վրայով մարդիկ դեռ չեն հասցրել քայլել, աննկարագրելի սիրուն է: Այս տարի սկսել եմ շատ սիրել նաեւ աշունը, շատ բազմազան գույներ ունի: Առհասարակ, սկսել եմ ամեն ինչ գնահատել՝ բնությունն էլ, ինձ էլ: Անտառը միտքդ շատ է փոխում: Մտածում եմ՝ հիմա մարդիկ կկարդան, կասեն՝ «դե լա՜վ, ինչ փիլիսոփայական մտքեր ա ասում» (ծիծաղում է – հեղ.), բայց իզուր չի, որ տասնամյակներով մարդիկ մեդիտացիայի համար անտառ էին գնում, բնությունից էին ուժ ստանում: Ծառերը շատ հզոր էներգետիկա ունեն եւ ինձ վրա դա հստակ զգում եմ, մի տեսակ մաքրվում եմ, ուզում եմ բարին գործել, ինչ-որ բան ստեղծել:

Երբ Աղավնավանքի մոտ եմ, փորձում եմ հետեւել շրջակայքի մաքրությանը, որ այցելուները չվնասեն անտառը: Հորեղբայրս այս տեղամասի անտառապահն է, բայց սա անում եմ ոչ թե պարզապես իրեն օգնելու համար, այլ, քանի որ ուզում եմ շուրջս մաքուր ու սիրուն միջավայր լինի: Այո, մեզ մոտ անտառի, բնության հանդեպ հարգանքը դեռեւս այնքան էլ ամրացած չէ, բայց չեմ ուզում միայն վատն ասել: Շատ են եղել դեպքեր, երբ մարդիկ եկել են ու ցանկացել մաքրել եկեղեցին:

Մտածում եմ՝ գեղեցիկը տեսնելու ու գնահատելու կարողությունը մարդու համար շատ կարեւոր է: Ինձ ամեն օր հայրս կամ եղբայրս են մեքենայով բերում եկեղեցու մոտ ու երեկոյան գալիս իմ հետեւից: Շատ էր լինում, որ գեղեցիկ որեւէ տեսարան նկատեի ու ասեի՝ «սիրուն ա չէ՞», ի պատասխան հիմնականում հարցնում էին՝ «ի՞նչը»: Ու ես իմ մեջ կռիվ էի տալիս՝ ախր ո՞նց չեք նկատում: Վանքից տուն իջնելը հիմնականում մայրամուտի ժամին է ու այնքան էի մերոնց խնդրում, որ մեքենան կանգնեցնեն, նկարեմ, որ հիմա արդեն իրենք են ասում՝ «նայի, ի՜նչ սիրուն ա, կանգնեմ, իջի նկարի»:   

Գործե՛լ

Հիմա իմ հիմնական ու սիրելի զբաղմունքը կարպետ գործելն է: Այդ գործվածքով ստանում եմ էջանշաններ, վզնոցներ ու կրծքազարդեր, որոնք ինձ համար ամենահետաքրքիրն են (ժպտում է – հեղ.): Մենք սովոր ենք տեսնել գետնին գցած կամ պատից կախված մեծ կարպետներ, ու ես փորձել եմ այդ դետալը տեղափոխել հագուստի վրա, մարդու կերպարի մաս դարձնել:

Մի կարպետի պատվեր ունեի, որի դեպքում խնդրել էին խտացնել աշխատանքը: Որպես խորհուրդ՝ դասախոսս հուշեց փոխել դազգահի ձեւն ու դրա մեխերը մոտեցնել իրար: Երբ ավարտեցի այն, հասկացա, որ նույն տեխնիկայով կարող եմ փոքրիկ կարպետ-կրծքազարդեր գործել: Դրանք շատ սիրվեցին նաեւ գնորդների կողմից:

Գործում եմ նաեւ տարբեր խաղալիքներ: Այդ ընթացքում շատ եմ հանգստանում, գտնում եմ ինքս ինձ: Կարող եմ կինո նայել, երաժշտություն լսել, խոսել աշխատանքիս ու դազգահիս հետ, փոխանցել տրամադրությունս: Մի նրբություն կա՝ ինքս երբեք չեմ կարողանում գնահատել աշխատանքս, քանի դեռ կիսատ է: Նույնիսկ, երբ պետք է որեւէ գույն ավելացնեմ, մամայի կամ պապայի հետ եմ խորհրդակցում: Միայն այն ժամանակ, երբ կտրում եմ վերջին թելը, կարող եմ ասել՝ իմ ուզածն է, թե՝ ոչ:

Կթվա՝ չափազանցություն է, բայց ես հասկացել եմ, որ ոնց որ ծնված լինեմ գործելու համար, որ այս աշխարհում իմ բաժին աշխատանքն ու թող պաթոսային չհնչի՝ իմ առաքելությունը գործելն է: Ինձ մոտ իսկապես ստացվում է ու սխալ կլինի, եթե չանեմ: Տանն այնքան թելեր ունեմ, որ էլ դնելու տեղ չկա, մաման արդեն բողոքում է (ծիծաղում է – հեղ.): Մի ընկերուհի ունեմ, ասում է՝ «եթե թելերդ մնում են, ուրեմն սկսել ես քիչ գործել»: Այդ դիտարկումն ընդունել եմ ու սկսել ավելի շատ գործել, որ թելերը պակասեցնեմ, քանի որ զուգահեռ անընդհատ գնում եմ: Եթե անկեղծ, մինչեւ մեր զրույցն էլ առցանց թել էի պատվիրում:

Գործելու ընթացքում կարող եմ բազմաթիվ խնդիրների լուծումներ գտնել ու բազմաթիվ նոր խնդիրներ ստեղծել (ծիծաղում է – հեղ.):

«Shaln»

Ինստագրամյան էջով արդեն պատվերներ էի ունենում ու լինում էի նաեւ Աղավնավանքի մոտ: Քիչ-քիչ սկսեցի մտածել, որ սեղանիկիս համար ինչ-որ ծածկ է պետք, որպեսզի անձրեւի, քամու ժամանակ աշխատանքները պաշտպանված լինեն: 2020թ.-ն էր, բարեկամուհիս մի դրամաշնորհի հղում ուղարկեց, որին դիմեցի ու ստացա ֆինանսավորում Հայաստանում կանանց հիմնադրամից: Հետո մեկ այլ դրամաշնորհի էլ մասնակցեցի ու այստեղից էլ աջակցություն ստացա: Որոշեցի գյուղում իմ աշխատանքների փոքրիկ խանութ բացեմ:

Կանանց հիմնադրամի ներկայացուցիչներին անչափ շնորհակալ եմ ոչ միայն ֆինանսական աջակցության, այլեւ բազմաթիվ օգտակար խորհուրդների համար: Այդ ընթացում Արցախում պատերազմ սկսվեց ու հիմնադրամից մարդիկ զանգում էին մեզ ու պարզապես ժամերով զրուցում: Ինձ համար այդ ընթացքը չափազանց դժվար էր, որովհետեւ մեր տնից երեք տղամարդ պատերազմի դաշտում էր: Ծանր էր նաեւ ֆիզիկապես, որովհետեւ գյուղի տանը բազմաթիվ աշխատանքներ կան, որոնք պետք է կանանցով կարողանայինք հասցնել: Միայն այն, որ քեզ զանգում էին ու հարցնում՝ ո՞նց ես, շատ էր օգնում:

Իմ տնակ-խանութի կառուցումը նախատեսվածից շատ ձգձգվեց: Պատերազմ էր, հետո եկան տան տղամարդիկ ու իրենք էլ ոչ մի բանի տրամադրություն չունեին, իսկ կառուցողները հայրս ու հորեղբայրս պետք է լինեին: Որոշ ժամանակ հետո սկսեցինք աշխատանքն ու այսօր արդեն խանութս պատրաստ է, մնում է գարնանը բացումն անենք: Շատ շնորհակալ եմ իմ ընտանիքին՝ ծնողներիս, եղբայրներիս: Ես կարողանում եմ գնալ դեպի իմ նպատակները, քանի որ միշտ ունեմ նրանց աջակցությունը: Այս դեպքում եւս թե՛ ֆինանսապես, թե՛ ֆիզիկապես իմ կողքին էին: Ես առանց իրենց կյանք չունեմ (ժպտում է – հեղ.) ու շատ էի ուզում, որ խանութիս ու առցանց էջիս անվան մեջ իրենք, անպայման, լինեն: Մի օր պարզապես վերցրեցի թուղթն ու գրիչը եւ գրեցի մամայի, պապայի ու երկու եղբայրներիս անվան սկզբնատառերը: Մի քանի տեղափոխությունից հետո ստացա «Shaln»-ը: Միայն հիմա եմ նկատում, որ արդյունքում իմ անվան «Ն»-ն ամենավերջում է ընկել:

Ստացած երկրորդ դրամաշնորհով սկսեցի զբաղվել լոգոյով, այցեքարտերով ու փաթեթավորմամբ: Գնեցի նաեւ կարի մեքենա: Դեռ կարել չգիտեմ, բայց առաջիկայում սովորելու եմ:

Ամեն ինչ դեպի լավն է փոխվում

Շատերին չեմ կարողանում սա փոխանցել, բայց հիմա մոտս մի փուլ է, երբ ամեն ինչ դեպի լավն է փոխվում: Ինձ շատ խաղաղ եմ զգում ու ունեմ այն ամենն՝ ինչի մասին երազել եմ փոքր տարիքում: Միշտ ասում եմ, որ երազանքներ չունեմ ու ինձ արձագանքում են՝ «առանց երազանքի ապրել չի կարելի», բայց ես նախընտրում եմ ինձնից կախված ամեն բան նպատակ դարձնել: Երազանքի մասով ունեմ միայն մեկը: Ըստ իս՝ մարդու համար բարձրագույն կետը լավ ընտանիք ստեղծելն ու երեխա ունենալն է, այս մեկը երազանք եմ անվանում, որովհետեւ դրա իրականացումն ինձնից այնքան էլ կախված չէ: Ստեղծագործական մնացած ամեն ինչին պետք է հասնեմ սեփական աշխատանքով: Երեւի մի փուլում եմ, երբ նպատակս է հասկանալ՝ էլ ինչ նպատակ ունեմ (ծիծաղում է – հեղ.):

Հիմա ավելի շատ ինքս ինձ վրա եմ աշխատում, ավելի զուսպ եմ դարձել: Ինչ-որ իրավիճակներում, որոնք նախկինում կարող էին վեճի վերածվել, ես փորձում եմ լսել ու հասկանալ դիմացինիս տեսակետը: Նույնիսկ ինքս եմ զարմանում՝ «Նարա՞, էս դու կարողանում ես լռել ու լսել»: Հատկապես պատերազմից հետո սկսել եմ էլ ավելի գնահատել ունեցածս՝ ամեն հարաբերություն, ամեն ծառ, ամեն մայրամուտ ու լուսաբաց: Ինստագրամյան էջս ոչ միայն վաճառքների, այլեւ մոտիվացիա կիսելու համար եմ օգտագործում, հաճախ կիսվում եմ մտքերով:

Հիմա ինձ համար ամենաերջանիկ պահերից է խաղաղ երեկոն, երբ օրվա ընթացքում շատ գործ եմ արել, գոհ եմ ինձնից, բայց էներգիայով լի եմ ու ուզում եմ էլի ստեղծագործել: Լցված լինելու այս զգացողությունն անփոխարինելի է:

Յանա Շախրամանյան 

Եթե երբեւէ եղել եք Տավուշի մարզի Աղավնավանք գյուղի համանուն եկեղեցում, ամենայն հավանականությամբ, դրան կից նկատել եք երիտասարդ մի աղջկա, որի փոքրիկ սեղանին բազմապիսի ձեռագործ իրեր են՝ կարպետներ, խաղալիքներ, նկարներ ու, եթե ձեր բախտը բերել է, տնական անուշաբույր գաթա:

Դասական, զբոսաշրջային վայրերում հանդիպող «սեղանիկներից» այս մեկը կտրուկ տարբերվում է: Աղջիկը երբեք չի փորձում գրավել եկեղեցի այցելողներին ու, անպայման, որեւէ բան վաճառել: Իր շուրջը ստեղծած հանդարտությամբ նա ավելի շատ հիշեցնում է վանքերին կից ստեղծագործող գրքային կերպարների:

Աղավնավանքի բակում գործում է, հետեւում տարածքի մաքրությանը կամ խարույկի շուրջ մի բաժակ թեյով զրուցում եկող-գնացողների հետ: Հենց այսպես էլ ծանոթանում եմ 20-ամյա Նարա Ստեփանյանի հետ, որը Մեդիամաքսի հետ զրույցում փոխանցում է նոր կանաչած գարնանային անտառի բույրը, տավուշյան անհավանական մայրամուտներն ու հիշեցնում գեղեցիկը տեսնելու ու գնահատելու կարեւորության մասին:

Օրինակ, որը կօգնի ուրիշներին

Տավուշի մարզի Աղավնավանք գյուղից եմ: Ինչ ինձ հիշում եմ, նկարել եմ: Մոտ վեց տարի առաջ նկարչական խմբակում պատահական տեսա՝ ինչպես են կարպետ գործում: Գործընթացն ինձ այնքան գրավեց ու կախարդեց, որ գրեթե միանգամից պատկերացրեցի ամբողջ ընթացքն ու քայլերի հաջորդականությունը:

Երբ ավարտում էի դպրոցը, շատերը խորհուրդ էին տալիս կրթությունս շարունակել զբոսաշրջության ոլորտում, քանի որ այդ ժամանակ արդեն հաճախ էի գալիս վանքի մոտ, սիրում էի անտառը: Մարդիկ ասում էին՝ «գյուղում ի՞նչ պետք է անես, լավ գործ կլինի, զբոսաշրջիկներին կտանես, ցույց կտաս վանքն ու անտառը»: Պատասխանում էի, որ առանց զբոսավարի կրթության էլ դա սիրով անում եմ ու ցանկանում էի ընտրել այնպիսի մասնագիտություն, որ արժեք ստեղծեմ: Արդյունքում որոշեցի ընդունվել ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղի Դիզայնի բաժին, քանի որ, ըստ իս, այն եւ՛ մարդկանց էր մոտ, եւ՛ արվեստին: Գրեթե միանգամից հասկացա՝ սխալ ընտրություն եմ կատարել: Այդ բաժնում տեղս չէի գտնում ու անդադար մտածում գործելու մասին: Միշտ կատակում եմ, որ այն պահից, երբ սկսեցի գործել, դադարեցի նկարել: Արդյունքում հավաքեցի համարձակությունս ու որոշեցի տեղափոխվել Կիրառական արվեստի բաժին: Կարող է թվալ՝ ինչ կապ ունի համարձակությունը, բայց հավատացեք, նման կտրուկ որոշումներ մեզ մոտ կամ համալսարանում մինչ այդ գրեթե չէին լինում: Հիմա շատ եմ ուրախանում, որ իմ որոշումից հետո շատ ծանոթներ են փոխում մասնագիտությունը, եթե զգում են՝ իրենցը չէ: Փոքրիկ բան է, բայց ինձ շատ է ոգեւորում, որ ինչ-որ առումով կարողացել եմ լինել այն օրինակը, որն ուրիշներին էլ կօգնի:   

«Անտառում ինքս ինձ լրիվ հերիք եմ»

Ընկերուհուս հետ հաճախ էի գյուղից վանքի մոտ գալիս: Այդ շրջանում արդեն կարպետ էի գործում, ունեի օնլայն վաճառքի էջ, որով պատվերներ էի ստանում: Մի անգամ էլ Աղավնավանք գնալիս ինձ հետ վերցրեցի փոքր դազգահս, որ բնության մեջ գործեմ: Այդպես միտք առաջացավ, որ կարելի է գալ վանքի մոտ, այցելուներին ցույց տալ կարպետ գործելու ընթացքն ու նաեւ վաճառել: Եթե անկեղծ, այդ ժամանակ միտքն ինձ ավելի շատ բիզնես տեսանկյունից գրավեց, մտածեցի՝ վաճառքն ավելացնելու լավ հնարավորություն է, բայց հետո ամեն ինչ փոխվեց: Հիմա, երբ Աղավնավանքի մոտ եմ, ինձ համար կարեւոր չէ՝ այդ օրը վաճառք կլինի, թե՝ ոչ:  Անտառն ու այս տարածքը հանգստություն են, մոլորակի այն կետը, ուր ներդաշնակ եմ ինձ հետ: Այստեղ ինձ պետք չեն մարդիկ, ինքս ինձ լրիվ հերիք եմ: Իհարկե, ուրախանում եմ, երբ հետաքրքիր զրույցներ, ծանոթություններ են լինում, բայց դա պարտադիր պայման չէ: Անտառը շատ իմն է ու ամեն օր ավելի ու ավելի եմ սա հասկանում ու գնահատում: Գրեթե 6 տարի է՝ ամռան ընթացքում ամեն օր, իսկ ուսումնական տարվա ընթացքում գոնե հանգստյան օրերին ես Աղավնավանքի մոտ եմ:

Ուզում եմ Աստծուն, բնությանը շատ մոտ լինեմ ու հենց այդ զգացողությունն եմ ունենում անտառում: Այն ինձ տրամադրություն է տալիս, բարություն, հանգստություն ու մտածելու ժամանակ: Այնտեղ ամեն քար ճանաչում ու շատ եմ սիրում: Աղավնավանքի մոտ կա Կենու պուրակ: Սա կենու արգելավայր է, որը շատ եմ սիրում ու գնահատում: Վանք այցելողներին պատմում եմ պուրակի մասին, նշում՝ որքան արժեքավոր է ու ուղեկցում նրանց, որ տեսնեն սեփական աչքով: Հետաքրքիր է, որ բազմաթիվ անգամ եղել եմ պուրակում, բայց ամեն անգամ բարձրանալիս ինձ համար մի նոր բան եմ հայտնաբերում: Միշտ հիշում եմ՝ ում հետ, երբ բարձրացանք ու ինչի մասին զրուցեցինք ընթացքում:

Երբ նոր սկսեցի ամեն օր անտառ՝ Աղավնավանքի մոտ գալ, տնեցիներն անհանգստանում էին, թե «մենակ աղջիկ ամբողջ օրն այդ անտառում նստի…» ու միշտ գալիս էին ինձ հետ: Այդպես մեկ տարի ամեն օր եկան, մինչեւ հասկացան՝ այսպես չի լինի, ես էլ այդ միտքը գլխիցս հանողը չեմ ու հանգիստ թողեցին ինձ (ծիծաղում է – հեղ.): Հիմա, երբ գիտեն՝ Աղավնավանքի մոտ եմ, շատ հանգիստ են: Իհարկե, կան մարդիկ, որ իմ առօրյայի մասին իմանալով ասում են՝ «բա ո՞նց տենց», «բայց դա նորմալ չի», ես էլ նախընտրում եմ այսպիսի մարդկանց հետ չշփվել: Վաղ թե ուշ իրենցից բացասական էմոցիա եմ ստանալու, նեղանալու եմ, որովհետեւ անտառից նեղանալ չեմ կարող:

«Սիրուն ա, չէ՞»

Անտառն ամենաշատը գարնան վերջին եմ սիրում, երբ ամեն ինչ թարմ կանաչ է, միայն ծիտիկների ծլվլոց ու լռություն: Կանաչի մի տեսակ կա, որի վրայով մարդիկ դեռ չեն հասցրել քայլել, աննկարագրելի սիրուն է: Այս տարի սկսել եմ շատ սիրել նաեւ աշունը, շատ բազմազան գույներ ունի: Առհասարակ, սկսել եմ ամեն ինչ գնահատել՝ բնությունն էլ, ինձ էլ: Անտառը միտքդ շատ է փոխում: Մտածում եմ՝ հիմա մարդիկ կկարդան, կասեն՝ «դե լա՜վ, ինչ փիլիսոփայական մտքեր ա ասում» (ծիծաղում է – հեղ.), բայց իզուր չի, որ տասնամյակներով մարդիկ մեդիտացիայի համար անտառ էին գնում, բնությունից էին ուժ ստանում: Ծառերը շատ հզոր էներգետիկա ունեն եւ ինձ վրա դա հստակ զգում եմ, մի տեսակ մաքրվում եմ, ուզում եմ բարին գործել, ինչ-որ բան ստեղծել:

Երբ Աղավնավանքի մոտ եմ, փորձում եմ հետեւել շրջակայքի մաքրությանը, որ այցելուները չվնասեն անտառը: Հորեղբայրս այս տեղամասի անտառապահն է, բայց սա անում եմ ոչ թե պարզապես իրեն օգնելու համար, այլ, քանի որ ուզում եմ շուրջս մաքուր ու սիրուն միջավայր լինի: Այո, մեզ մոտ անտառի, բնության հանդեպ հարգանքը դեռեւս այնքան էլ ամրացած չէ, բայց չեմ ուզում միայն վատն ասել: Շատ են եղել դեպքեր, երբ մարդիկ եկել են ու ցանկացել մաքրել եկեղեցին:

Մտածում եմ՝ գեղեցիկը տեսնելու ու գնահատելու կարողությունը մարդու համար շատ կարեւոր է: Ինձ ամեն օր հայրս կամ եղբայրս են մեքենայով բերում եկեղեցու մոտ ու երեկոյան գալիս իմ հետեւից: Շատ էր լինում, որ գեղեցիկ որեւէ տեսարան նկատեի ու ասեի՝ «սիրուն ա չէ՞», ի պատասխան հիմնականում հարցնում էին՝ «ի՞նչը»: Ու ես իմ մեջ կռիվ էի տալիս՝ ախր ո՞նց չեք նկատում: Վանքից տուն իջնելը հիմնականում մայրամուտի ժամին է ու այնքան էի մերոնց խնդրում, որ մեքենան կանգնեցնեն, նկարեմ, որ հիմա արդեն իրենք են ասում՝ «նայի, ի՜նչ սիրուն ա, կանգնեմ, իջի նկարի»:   

Գործե՛լ

Հիմա իմ հիմնական ու սիրելի զբաղմունքը կարպետ գործելն է: Այդ գործվածքով ստանում եմ էջանշաններ, վզնոցներ ու կրծքազարդեր, որոնք ինձ համար ամենահետաքրքիրն են (ժպտում է – հեղ.): Մենք սովոր ենք տեսնել գետնին գցած կամ պատից կախված մեծ կարպետներ, ու ես փորձել եմ այդ դետալը տեղափոխել հագուստի վրա, մարդու կերպարի մաս դարձնել:

Մի կարպետի պատվեր ունեի, որի դեպքում խնդրել էին խտացնել աշխատանքը: Որպես խորհուրդ՝ դասախոսս հուշեց փոխել դազգահի ձեւն ու դրա մեխերը մոտեցնել իրար: Երբ ավարտեցի այն, հասկացա, որ նույն տեխնիկայով կարող եմ փոքրիկ կարպետ-կրծքազարդեր գործել: Դրանք շատ սիրվեցին նաեւ գնորդների կողմից:

Գործում եմ նաեւ տարբեր խաղալիքներ: Այդ ընթացքում շատ եմ հանգստանում, գտնում եմ ինքս ինձ: Կարող եմ կինո նայել, երաժշտություն լսել, խոսել աշխատանքիս ու դազգահիս հետ, փոխանցել տրամադրությունս: Մի նրբություն կա՝ ինքս երբեք չեմ կարողանում գնահատել աշխատանքս, քանի դեռ կիսատ է: Նույնիսկ, երբ պետք է որեւէ գույն ավելացնեմ, մամայի կամ պապայի հետ եմ խորհրդակցում: Միայն այն ժամանակ, երբ կտրում եմ վերջին թելը, կարող եմ ասել՝ իմ ուզածն է, թե՝ ոչ:

Կթվա՝ չափազանցություն է, բայց ես հասկացել եմ, որ ոնց որ ծնված լինեմ գործելու համար, որ այս աշխարհում իմ բաժին աշխատանքն ու թող պաթոսային չհնչի՝ իմ առաքելությունը գործելն է: Ինձ մոտ իսկապես ստացվում է ու սխալ կլինի, եթե չանեմ: Տանն այնքան թելեր ունեմ, որ էլ դնելու տեղ չկա, մաման արդեն բողոքում է (ծիծաղում է – հեղ.): Մի ընկերուհի ունեմ, ասում է՝ «եթե թելերդ մնում են, ուրեմն սկսել ես քիչ գործել»: Այդ դիտարկումն ընդունել եմ ու սկսել ավելի շատ գործել, որ թելերը պակասեցնեմ, քանի որ զուգահեռ անընդհատ գնում եմ: Եթե անկեղծ, մինչեւ մեր զրույցն էլ առցանց թել էի պատվիրում:

Գործելու ընթացքում կարող եմ բազմաթիվ խնդիրների լուծումներ գտնել ու բազմաթիվ նոր խնդիրներ ստեղծել (ծիծաղում է – հեղ.):

«Shaln»

Ինստագրամյան էջով արդեն պատվերներ էի ունենում ու լինում էի նաեւ Աղավնավանքի մոտ: Քիչ-քիչ սկսեցի մտածել, որ սեղանիկիս համար ինչ-որ ծածկ է պետք, որպեսզի անձրեւի, քամու ժամանակ աշխատանքները պաշտպանված լինեն: 2020թ.-ն էր, բարեկամուհիս մի դրամաշնորհի հղում ուղարկեց, որին դիմեցի ու ստացա ֆինանսավորում Հայաստանում կանանց հիմնադրամից: Հետո մեկ այլ դրամաշնորհի էլ մասնակցեցի ու այստեղից էլ աջակցություն ստացա: Որոշեցի գյուղում իմ աշխատանքների փոքրիկ խանութ բացեմ:

Կանանց հիմնադրամի ներկայացուցիչներին անչափ շնորհակալ եմ ոչ միայն ֆինանսական աջակցության, այլեւ բազմաթիվ օգտակար խորհուրդների համար: Այդ ընթացում Արցախում պատերազմ սկսվեց ու հիմնադրամից մարդիկ զանգում էին մեզ ու պարզապես ժամերով զրուցում: Ինձ համար այդ ընթացքը չափազանց դժվար էր, որովհետեւ մեր տնից երեք տղամարդ պատերազմի դաշտում էր: Ծանր էր նաեւ ֆիզիկապես, որովհետեւ գյուղի տանը բազմաթիվ աշխատանքներ կան, որոնք պետք է կանանցով կարողանայինք հասցնել: Միայն այն, որ քեզ զանգում էին ու հարցնում՝ ո՞նց ես, շատ էր օգնում:

Իմ տնակ-խանութի կառուցումը նախատեսվածից շատ ձգձգվեց: Պատերազմ էր, հետո եկան տան տղամարդիկ ու իրենք էլ ոչ մի բանի տրամադրություն չունեին, իսկ կառուցողները հայրս ու հորեղբայրս պետք է լինեին: Որոշ ժամանակ հետո սկսեցինք աշխատանքն ու այսօր արդեն խանութս պատրաստ է, մնում է գարնանը բացումն անենք: Շատ շնորհակալ եմ իմ ընտանիքին՝ ծնողներիս, եղբայրներիս: Ես կարողանում եմ գնալ դեպի իմ նպատակները, քանի որ միշտ ունեմ նրանց աջակցությունը: Այս դեպքում եւս թե՛ ֆինանսապես, թե՛ ֆիզիկապես իմ կողքին էին: Ես առանց իրենց կյանք չունեմ (ժպտում է – հեղ.) ու շատ էի ուզում, որ խանութիս ու առցանց էջիս անվան մեջ իրենք, անպայման, լինեն: Մի օր պարզապես վերցրեցի թուղթն ու գրիչը եւ գրեցի մամայի, պապայի ու երկու եղբայրներիս անվան սկզբնատառերը: Մի քանի տեղափոխությունից հետո ստացա «Shaln»-ը: Միայն հիմա եմ նկատում, որ արդյունքում իմ անվան «Ն»-ն ամենավերջում է ընկել:

Ստացած երկրորդ դրամաշնորհով սկսեցի զբաղվել լոգոյով, այցեքարտերով ու փաթեթավորմամբ: Գնեցի նաեւ կարի մեքենա: Դեռ կարել չգիտեմ, բայց առաջիկայում սովորելու եմ:

Ամեն ինչ դեպի լավն է փոխվում

Շատերին չեմ կարողանում սա փոխանցել, բայց հիմա մոտս մի փուլ է, երբ ամեն ինչ դեպի լավն է փոխվում: Ինձ շատ խաղաղ եմ զգում ու ունեմ այն ամենն՝ ինչի մասին երազել եմ փոքր տարիքում: Միշտ ասում եմ, որ երազանքներ չունեմ ու ինձ արձագանքում են՝ «առանց երազանքի ապրել չի կարելի», բայց ես նախընտրում եմ ինձնից կախված ամեն բան նպատակ դարձնել: Երազանքի մասով ունեմ միայն մեկը: Ըստ իս՝ մարդու համար բարձրագույն կետը լավ ընտանիք ստեղծելն ու երեխա ունենալն է, այս մեկը երազանք եմ անվանում, որովհետեւ դրա իրականացումն ինձնից այնքան էլ կախված չէ: Ստեղծագործական մնացած ամեն ինչին պետք է հասնեմ սեփական աշխատանքով: Երեւի մի փուլում եմ, երբ նպատակս է հասկանալ՝ էլ ինչ նպատակ ունեմ (ծիծաղում է – հեղ.):

Հիմա ավելի շատ ինքս ինձ վրա եմ աշխատում, ավելի զուսպ եմ դարձել: Ինչ-որ իրավիճակներում, որոնք նախկինում կարող էին վեճի վերածվել, ես փորձում եմ լսել ու հասկանալ դիմացինիս տեսակետը: Նույնիսկ ինքս եմ զարմանում՝ «Նարա՞, էս դու կարողանում ես լռել ու լսել»: Հատկապես պատերազմից հետո սկսել եմ էլ ավելի գնահատել ունեցածս՝ ամեն հարաբերություն, ամեն ծառ, ամեն մայրամուտ ու լուսաբաց: Ինստագրամյան էջս ոչ միայն վաճառքների, այլեւ մոտիվացիա կիսելու համար եմ օգտագործում, հաճախ կիսվում եմ մտքերով:

Հիմա ինձ համար ամենաերջանիկ պահերից է խաղաղ երեկոն, երբ օրվա ընթացքում շատ գործ եմ արել, գոհ եմ ինձնից, բայց էներգիայով լի եմ ու ուզում եմ էլի ստեղծագործել: Լցված լինելու այս զգացողությունն անփոխարինելի է:

Յանա Շախրամանյան 

Губернаторы России
Москва

Три из пяти участков новой трассы на юго-западе Москвы завершены — Собянин

Москва

В Подмосковье сотрудники Росгвардии задержали подозреваемого в краже товаров из магазина

Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Собянин: Трасса Солнцево — Бутово — Варшавское шоссе будет готова в 2026 году

103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Дима Билан

Дима Билан, MACAN и 10AGE вошли в число артистов VK Fest в Петербурге

Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

Марафон серий «Команды МАТЧ» на телеканале «СуперГерои» ко Дню защиты детей

САРАТОВСКИЕ СОТРУДНИКИ РОСГВАРДИИ ЗАНЯЛИ ПРИЗОВЫЕ МЕСТА НА ЧЕМПИОНАТЕ ПО СПОРТИВНОМУ ОРИЕНТИРОВАНИЮ

Аделина Панина: какие элементы фэншуй должны быть на кухне, чтобы есть и худеть

Уимблдон

Надаль пропустит Уимблдон из-за желания сыграть на Олимпиаде

Новости Крыма на Sevpoisk.ru

Москва

Анжелика Варум смирилась с постоянными изменами Леонида Агутина

Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России