103news.com
Все новости
Март
2023

Ես՝ Իլոն Մասկս, հիմնեցի այս քաղաքը և անվանեցի այն Սնեյլբրուք

0

Tesla-ի, SpaceX-ի և Boring Company-ի հիմնադիր Իլոն Մասկը նախատեսում է այս ընկերությունների աշխատակիցների համար առանձին քաղաք կառուցել Տեխասի մայրաքաղաք Օստինի մոտ վերջերս ձեռք բերված արոտավայրերի և գյուղատնտեսական հողերի տարածքում: 

Դա Մասկին թույլ կտա ոչ միայն խնայել աշխատակիցների համար բնակարանների վարձակալության վրա, այլև ավելի հեշտ կարգավորել ընկերությունների գործունեությունը, եթե քաղաքը, ինչպես նախատեսվում է, ունենա առանձին քաղաքապետարան: 

Նյու Յորքի չորս կենտրոնական զբոսայգիների չափ տարածք ընդգրկող այս քաղաքում Մասկը խոստանում է «ուտոպիա» ստեղծել, որտեղ իր աշխատողները կապրեն ու կաշխատեն, իսկ նրանց երեխաները կսովորեն հողատարածքում տեղակայված դպրոցում։ 

The Wall Street Journal-ի (WSJ) լրագրողներին հաջողվել է ծանոթանալ նախաձեռնության շինարարական փաստաթղթերին և զրուցել նախագծին ծանոթ աղբյուրների հետ։

Մասկի քաղաքաշինական հավակնությունների հիմնական պատճառը, որքանով ենթադրում է WSJ-ն, բոլոր երեք ընկերությունների աշխատակիցների տան վարձավճարները խնայելու ցանկությունն է: Մասկի նպատակն է, որ աշխատակիցները ապրեն նոր տներում՝ շուկայականից ցածր վարձավճարներով, ուստի պլանն այն է, որ քաղաքը հարակից լինի Boring Company-ի, Tesla-ի և SpaceX-ի կառուցվող օբյեկտներին:

Ըստ ֆեյսբուքյան լուսանկարների ու քաղաքին ծանոթ մարդկանց՝ հողատարածքն արդեն ներառում է մի խումբ մոդուլային տներ, լողավազան, բացօթյա սպորտային դաշտ ու մարզասրահ։ Ձողերից կախված ցուցանակների վրա գրված է «Բարի գալուստ Սնեյլբրուք, Տեխաս, հիմնադրված 2021թ․»։ 

Քաղաքի համար ընտրված Սնեյլբրուք (Snailbrook) անունը հղում է Boring Company ընկերության թալիսմանին։ Երբ Մասկը հիմնադրեց ստորգետնյա ենթակառուցվածքներ ու թունելներ կառուցող այս ձեռնարկությունը, նա աշխատակիցներին կոչ արեց կառուցել ձանձրալի (անգլ․՝ Boring, ընկերության անունը) սարքավորումներ, որոնք «խխունջից (Snail) ավելի արագ» կշարժվեն: 

Թալիսմանն ու այժմ արդեն քաղաքը իրենց անունը ստացել են Սպունգ Բոբ մուլտֆիլմի հերոս Գարի խխունջից։

Ըստ լրատվամիջոցի աղբյուրների՝ նախագծի մեջ են ներգրավված այնպիսի դեմքեր, ինչպիսիք են Մասկի նախկին ընկերուհին՝ երգչուհի Գրայմսը, Քանյե Ուեսթը և վերջինիս ճարտարապետ-դիզայները, որոնք միասին են քննարկել, թե ինչ տեսք պետք է ունենա քաղաքը։

Տեխասի օրենսդրության համաձայն՝ քաղաքին անհրաժեշտ է առնվազն 201 բնակիչ, նախքան այն կարող է դիմել առանձին քաղաքապետարան ունենալու համար, այնուհետև՝ վարչաշրջանի դատավորի դրական որոշումը։ Այնուամենայնիվ, Բաստրոպ շրջանը դիմում չի ստացել Մասկից կամ նրա որևէ կազմակերպությունից, լրատվամիջոցի հետ զրույցում ասել է խոսնակը:

Սնեյլբրուքին կից բլրի գագաթին ապրող ծրագրավորողի կարծիքով՝ «նրանք ցանկանում են դա գաղտնի պահել: Նրանք ուզում են անել ինչ-որ բաներ, նախքան որևէ մեկը կիմանա, թե իրականում ինչ է կատարվում»:

Ծրագրավորողը տեղեկություններ էր փնտրում Boring-ից և վարչաշրջանից՝ ընկերության թունելային սարքավորումների հետազոտության և փորձարկման մասին, և թե ինչպես դրանք կարող են ազդել տարածքի ստորերկրյա ջրերի և ջրհորների վրա:

Նա անօդաչու թռչող սարքեր էր ուղարկել՝ տարածքը հետախուզելու համար՝ իմանալու համար, թե ինչ ուրիշ կառույցներ ունեն Boring-ը և SpaceX-ը, և ինչ են պլանավորում արտադրել իրենց գործարաններում: Դրոնների կադրերը և YouTube-ում հրապարակած տեսանյութերը ցույց են տալիս թունելների կառուցումը Boring-ի և SpaceX-ի հողամասերի միջև, որոնք անցնում են ավտոճանապարհի տակով։

Այս խնդրի առնչությամբ մեկնաբանություն տալու լրատվամիջոցի խնդրանքին չեն պատասխանել ո՛չ Մասկը, ո՛չ նրա իրավաբանը, ո՛չ էլ նրա գրասենյակի գլխավոր խորհրդականը։

Անցած երեք տարիների ընթացքում Մասկի ընկերությունների կամ դրանց ղեկավարների հետ կապված կազմակերպությունները Օստինի շրջանում գնել են առնվազն 3500 ակր (1416 հեկտար) տարածք, որը մոտ չորս անգամ մեծ է Նյու Յորքի Կենտրոնական զբոսայգուց:

Անշարժ գույքի ու հողի տեղի գործակալների խոսքերով՝ Մասկին մոտիկ մարդիկ իրենց ասել են, որ միլիարդատերը շատ ավելի մեծ հողատարածք ունի այդտեղ՝ մոտավորապես 6000 ակր (2428 հեկտար)։

Որոշ տեղացիներ վաճառել են իրենց հողերը Մասկի ընկերություններին։ Մնացածը, չստանալով ընկերությունների պլանների մասին սպառիչ պատասխաններ, հրաժարվել են վաճառել իրենց հողերը։

Վերջերս Boring-ը դիմել է շրջակա միջավայրի իշխանություններին՝ օրական մինչև 140,000 գալոն (մոտ 530 հազար լիտր) արդյունաբերական ջրեր գետը թափելու համար:

Բաստրոպի ֆերմերներից մեկի խոսքերով՝ Մասկի նախագծերը կարող են սպառնալ Կոլորադո գետի ջրի որակին։ 

«Ես կցանկանայի իմանալ, թե իրականում ինչ է լցվելու [գետը], ինչ են նրանք իրականում կառուցում, և ով է նրանց պատասխանատվության ենթարկելու», – ասում է ֆերմերը:

Քաղաքին կից ապրող ծրագրավորողի կարծիքով՝ աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկին քաղաքից դուրս հանելու փոխարեն «մենք կարող ենք ստիպել նրան լինել համայնքի լավ անդամ, լինել լավ հարևան և հետևել օրենքին: Եվ դրա համար արժե ջանք թափել»։

Հիշեցնենք՝ ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը հայտնի է իր ընկերությունների աշխատողներին շահագործելով ու անհիմն աշխատանքից հեռացնելով։ 

Անցյալ տարվա հոկտեմբերին՝ Twitter սոցիալական ցանցը գնելուց հետո, Մասկը հեռացրել էր աշխատակիցների մոտ կեսին՝ 3700 հոգու, իսկ մյուսներին պարտավորեցրել աշխատել օրական 12 ժամ (ըստ անհրաժեշտության՝ նաև հանգստյան օրերին)։ 

Ավելի ուշ՝ դեկտեմբերին, միջազգային մամուլում հրապարակվել էին «Թվիթերի» գլխամասային գրասենյակի աշխատասենյակների լուսանկարները, որոնք վերածվել էին ննջասենյակների։ Ընկերության նոր սեփականատերը աշխատողներին ստիպում է օրերով մնալ աշխատանքի վայրում։

Նույն տարվա ապրիլին բացահայտվել էր, որ Tesla-ն արգելել էր իր Շանհայի աշխատողներին լքել գործարանը՝ «փակ հանգույց» (համաճարակի պայմաններում՝ անվտանգ Օլիմպիական խաղեր կազմակերպելու նպատակով Չինաստանում ստեղծված համակարգ) ստեղծելու պատճառաբանությամբ։ Ներսում փակված լինելու ժամանակ աշխատողներին ստիպել են աշխատել 12-ժամյա հերթափոխով, 6 օր անընդմեջ և քնել գործարանի հատակին:

The post Ես՝ Իլոն Մասկս, հիմնեցի այս քաղաքը և անվանեցի այն Սնեյլբրուք first appeared on Epress.am.




Губернаторы России
Москва

Более 14 тысяч жителей СВАО получили новые квартиры по реновации - Собянин





Москва

Центр восточной медицины в Петербурге


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Собянин: Москвичи завоевали золото на международной астрономической олимпиаде



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Comedy Club

Пригожин назвал несмешным цирком шутку о закрытии шоу Comedy Club




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

Две медали привезли псковички с чемпионата России по пилонному спорту

«Спартак» — «Динамо» Москва — 2:2. Видеообзор матча РПЛ

Собянин: Москвичи завоевали золото на международной астрономической олимпиаде


Карен Хачанов

Карен Хачанов проиграл 124-й ракетке мира во втором круге турнира в Ханчжоу



Новости Крыма на Sevpoisk.ru


Москва

Бастрыкину доложат о ходе проверки действий мигранта, пристающего к москвичкам



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России