Հայաստանի լիազոր կառույցները չեն մեկնաբանում զորակոչային տարիքի արական սեռի քաղաքացիների` առանց զինգրքույկի երկրից մեկնելու արգելքը
Արմինֆո. Հայաստանի լիազոր կառույցները չեն ցանկանում մանրամասնել 18-27 տարեկան արական սեռի քաղաքացիների` առանց զինգրքույկի առկայության երկրից մեկնումն արգելելու մասին կառավարության որոշումը: Նշենք, որ այդ որոշումը մեծ հակազդեցություն է հարուցել հանրապետությունում, քանի որ բազմաթիվ քաղաքացիներ, որոնց վրա տարածվում է այդ որոշումը, այդ մասին պատշաճ չեն իրազեկվել: Հանրապետության ավիադրամարկղերում տոմսերը վաճառվել են առանց որևէ սահմանափակման, և միայն օդանավակայանում են քաղաքացիները տեղեկացել նոր արգելքի մասին` այստեղից բխող բոլոր հետևանքներով... Читать дальше...