ԱԺ «Ծառուկյան» խմբակցության երեք նորընտիր պատգամավորներ հրաժարվել են պատգամավորական մանդատից
Արմինֆո. ԱԺ «Ծառուկյան» խմբակցության երեք նորընտիր պատգամավորներ դիմումներ են ներկայացրել պատգամավորական մանդատից հրաժարվելու մասին: Մայիսի 19-ին ԱԺ ամբիոնից այդ մասին հայտարարել է խորհրդարանի խոսնակ Արա Բաբլոյանը:
Նրա ասելով, դիմումներ են ներկայացրել Հարություն Ղարագյոզյանը, Արտյոմ Ծառուկյանը և Խաչիկ Մանուկյանը: Եթե մեկ շաբաթվա ընթացքում նշված պատգամավորները մանդատը վերադարձնելու մտադրության վերաբերյալ գրավոր դիմում չներկայացնեն խորհդրարանի ղեկավարությանը, մանդատից հրաժարվելու մասին նրանց հայտարարությունն ուժի մեջ կմտնի:
Եղած տվյալների համաձայն, երեք պատգամավորների մանդատից հրաժարվելը պայմանավորված է «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կողմից ճնշմամբ:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր, ԱրմԻնֆո-ն, «Ծառուկյան» դաշինքից մանդատ ստացած 8 պատգամավորների ճակատագիրն անորոշ է մնում` հակառակ Գագիկ Ծառուկյանի կամքին: Պատգամավորական մանդատների հանձնման հանդիսավոր արարողության ժամանակ այդ ութ պատգամավորներից վեցը բացակայում էին: