Мы в Telegram
Добавить новость
103news.com
Все новости
Ноябрь
2022

Փաշինյանը մերժեց մերժողներին

0

«Քաղաքական գնահատականի բացակայության պատճառով» Նիկոլ Փաշինյանը հրաժարվել է ստորագրել ՀԱՊԿ-ի կողմից Հայաստանին օժանդակություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին փաստաթուղթը։ Հայաստանի վարչապետը նեղ կազմով նիստին կրկին կոչ է արել հստակ քաղաքական գնահատական տալ ընդդեմ Հայաստանի ադրբեջանական ագրեսիային։ Դաշնակիցները, ըստ նրա, պետք է հասնեն ադրբեջանական զորքերի՝ Հայաստանի գրավյալ տարածքներից դուրսբերմանը, հակառակը կարող է նշանակել «ՀԱՊԿ-ի հրաժարում դաշնակցային պարտավորություններից» …

The post Փաշինյանը մերժեց մերժողներին first appeared on Epress.am.

«Քաղաքական գնահատականի բացակայության պատճառով» Նիկոլ Փաշինյանը հրաժարվել է ստորագրել ՀԱՊԿ-ի կողմից Հայաստանին օժանդակություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին փաստաթուղթը։

Հայաստանի վարչապետը նեղ կազմով նիստին կրկին կոչ է արել հստակ քաղաքական գնահատական տալ ընդդեմ Հայաստանի ադրբեջանական ագրեսիային։ Դաշնակիցները, ըստ նրա, պետք է հասնեն ադրբեջանական զորքերի՝ Հայաստանի գրավյալ տարածքներից դուրսբերմանը, հակառակը կարող է նշանակել «ՀԱՊԿ-ի հրաժարում դաշնակցային պարտավորություններից» և մեկնաբանվել Ադրբեջանի կողմից «որպես կանաչ լույս Հայաստանի դեմ հետագա ագրեսիայի համար»։

Գագաթնաժողովի վերջում Փաշինյանը հրաժարվել է ստորագրել կազմակերպության մշակած փաստաթուղթը։ Թե ինչ ձևակերպումներ են եղել այդ փաստաթղթում՝ հայտնի չէ։

«Կարծում եմ, որ ստորագրման ներկայացված «ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագրի և Հայաստանի Հանրապետությանը օժանդակություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին» նախագիծը բավականաչափ վերջնական տեսքի չի բերվել, և այս տեսքով, ամենայն հարգանքով, ես պատրաստ չեմ ստորագրել այն», – հայտարարել է Հայաստանի ղեկավարը։

ՀԱՊԿ պետություների ղեկավարների համատեղ նիստում ընդունվել է 15 որոշում։ Միայն երկուսն են վերանայման ուղարկվել։ Դրանցից մեկը Հայաստանին է առնչվում։ 

Կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հավաստիացրել է՝ Ադրբեջանի հետ սահմանին լարվածության հետ կապված ոչ դյուրին իրավիճակում Հայաստանին օգնություն ցուցաբերելու միջոցառումների շրջանակը որոշված է, բայց փաստաթուղթը որոշ լրամշակման կարիք ունի․ «Հանձնարարություն է տրվել մշակել այն և ներկայացնել երկրների ղեկավարներին»։

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն էլ պարզաբանել է՝ հայկական կողմը ստորագրվելիք փաստաթղթում լրացում էր առաջարկել, իրենք էլ «որոշել են չընդունել այդ երկու դրույթը, չխորանալ դրանց մեջ»։

Արձագանքնելով Փաշինյանի հայտարարությանը, թե «Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին չզսպեց Ադրբեջանին ագրեսիվ գործողությունների դիմելիս», Լուկաշոնկոն շեշտել է՝ «ինչ-որ մեկին զսպելը մեր գործը չէ», բայց «մենք ցանկանում ենք, որ մեր երկու հարևան և բարեկամ պետությունների՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը լուծվի խաղաղ ճանապարհով»։ Նա վստահություն է հայտնել, որ «այս հակամարտությունը, որ կարող է նորից բռնկվել, մենք կարող ենք հիմնովին լուծել հիմա»։ 

Վլադիմիր Պուտինն, իր հերթին, հույս է հայտնել, որ սահմանների դելիմիտացիայի, հաղորդակցությունների ապաշրջափակման, հումանիտար խնդիրների վերաբերյալ եռակողմ ձևաչափով ձեռք բերված համաձայնությունները կիրագործվեն, ինչը «թույլ կտա ի վերջո դուրս գալ Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի կնքնմանը»։

Գագաթնաժողովի ՀԱՊԿ նախագահությունը Հայաստանից ընդունող Բելառուսի նախագահը խոսել է նաև ռազմական դաշինքի ապագայի մասին։

«Վերջին շրջանում ԶԼՄ-ներում մի թեզ է շրջանառվում, որ ՀԱՊԿ-ի ճակատագիրը կախված է Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ օպերացիայից։ Այսինքն` եթե Ռուսաստանը հաղթի, ՀԱՊԿ-ը կշարունակի ապրել, եթե Աստված չանի՝ չհաղթի, ՀԱՊԿ-ն այլևս գոյություն չի ունենա։ Զգում եմ, որ մենք միասնական որոշման ենք եկել` եթե ՌԴ-ն քանդվի, մենք կմնանք ավերակների տակ։ Մենք պետք է իրար պաշտպանենք», – հայտարարել է Ալեքսանդր Լուկաշենկոն։

Ի թիվս այլի, նա առաջարկել է ՀԱՊԿ-Չինաստան ռազմավարական երկխոսություն սկսել։

ՀԱՊԿ նիստից հետո տեղի է ունեցել Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների առանձնազրույցը:

ՀԱՊԿ անդամ երկների առաջնորդները նոյեմբերի 23-ին ժամանել էին Երևանում՝ մասնակցելու ՀԱՊԿ գագաթնաժողովին։ 

Կեսօրից Երևանի կենտրոնում՝ Ազատության հրապարակում, ընդդեմ ՀԱՊԿ-ի բողոքի ցույց էր․ մասնակիցները՝ հայկական, ուկրաինական, ԵՄ և ԱՄՆ դրոշներըով, քննադատում էին Ռուսաստանի և «ռուսական» ռազմական դաշինքի անգործությունը, հնչում էին ՀԱՊԿ-ից դուրս գալու կոչեր։ Ռուսաստանի դեսպանատան մոտ բողոքի ցույց էին անում նաև անհետ կորած և գերեվարված զինծառայողների ծնողները․ նրանք Ռուսաստանի նախագահից պահանջում էին քայլեր ձեռնարկել՝ եռակողմ հայտարարության 8-րդ կետի իրագործմանը հասնելու համար։

Ցույց էր նաև Զվարթնոցի ճանապարհներին․ «Բարի գալուստ» և «Մենք միասին ենք» բաներներով քաղաքացիները հավաքվել էին՝ դիմավորելու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։

The post Փաշինյանը մերժեց մերժողներին first appeared on Epress.am.




Губернаторы России
Москва

Собянин: Благоустройство улицы Бутлерова в ЮЗАО завершено





Москва

Дистрибьюция Музыки. Цифровая дистрибьюция музыка. Дистрибьюция музыки под ключ.


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Собянин: Московский предпринимательский форум объединил более 3 тыс. человек



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Анастасия Волочкова

Балерина Анастасия Волочкова заявила, что зарабатывает деньги с 17 лет




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

«Адвокат Валиевой: ей подсыпали допинг и сделал дедушка». Серьёзное расследование.

Завершилась сап-экскурсия на фестивале «Москва — на волне. Рыбная неделя»

Футболист Тарасов показал средний палец водителю автобуса в Москве


ATP

Российский теннисист Сафиуллин опустился на две позиции в рейтинге ATP



Новости Крыма на Sevpoisk.ru


Москва

Политика: Эксперты назвали главные направления сотрудничества России и Узбекистана



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России