Добавить новость
103news.com
Все новости
Сентябрь
2023

Հայաստանը ոչ մի րոպե չի փակվել Ղարաբաղի հայերի համար․ վարչապետ

0

Ղարաբաղի պաշտպանության բանակի ստորաժանումները շարունակում են մնալ այն տեղերում, որտեղ իրենք գտնվել են երեկ ժամը 13։00-ին՝ հրադադարի հաստատման պահին, նույնը վերաբերում է Ադրբեջանի զինված ուժերին։ Սեպտեմբերի 21-ի իր ուղիղ եթերում այս մասին ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Անցած մեկ օրվա ընթացքում տեղ-տեղ հրադադարի որոշակի խախտումներ են արձանագրվել։ Բայց ադրբեջանցի զինվորականները Ստեփանակերտում չե՛ն։ «Քաղաքացիական բնակչության շրջանում զանգվածային զոհերի մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը»։

Փաշինյանը հիշեցրել է՝ ինչպես սեպտեմբերի 19-ին էր հայտարարել, որ Արցախի վրա հարձակումը նպատակ ուներ Հայաստանը ներքաշել ռազմական գործողությունների մեջ և քաոս ստեղծել, նույնը կրկնում է նաև հիմա։ «Նույնիսկ եթե հարդադար է հաստատված, չի նշանակում, որ այս օրակարգն այլևս չկա»։

«Տեղեկատվություն է տարածվել, թե Հայաստանի Հանրապետությունը արգելել է կամ փակել է [ճանապարհը], որպեսզի քաղաքացիները, որոնք Լեռնային Ղարաբաղից ուզում են տեղափոխվել Հայաստան, չկարողանան դա անել։

Ես ուզում եմ հստակ ասել՝ բոլորս գիտենք, որ Լաչինի միջանցքը 10 ամիս փակ է, այդ ամբողջ ընթացքում և այս պահին էլ Լաչինի միջանցքով Հայաստան տանող ճանապարհները ոչ մի րոպե փակ չեն եղել ու շարունակում են փակ չլինել։

Ավելին՝ դեռ այս շաբաթվա սկզբին ես հանձնարարել եմ, որ աշխատանքային խումբ ձևավորվի Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց, հնարավոր բոլոր խմբերին դիմավորելու, տեղավորելու, կեցության և կենցաղային պայմանները ապահովելու համար: Մենք սրա մասին չենք հայտարարել, բայց տարբեր սցենարներ ենք քննարկել՝ ընդհուպ մի քանի տասնյակ հազար կեցավայրեր ենք նախապատրաստել, հյուրանոցի համարներ ենք ամրագրել: Սա արվել է այս շաբաթվա սկզբին, որովհետև երբ պրոցեսը սկսվեց, հասկանալի էր, որ սա կարող է լինել սցենարներից մեկը։

Ես նախորդ շրջանի իմ ելույթներում անընդհատ Ադրբեջանին մեղադրել եմ նրանում, որ նրանք ԼՂ ժողովրդին էթնիկ զտումների են փորձում ենթարկել: Եվ հիմա, երբ որ վերլուծում եմ, տպավորություն եմ ստանում, որ ուժեր կան, որոնք ուզում են Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտումների՝ Ադրբեջանի պլանն իրականացնել այնպես, որ Ադրբեջանը մեղադրվելու որևէ առիթ չունենա: Ասեն՝ այ տեսեք, Հայաստանը, Հայաստանի հանրությունը, Լեռնային Ղարաբաղի հայությունը որոշեցին, որ Լեռնային Ղարաբաղում ոչ մի հայ չպետք է չմնա և դուրս եկան։ Սա շատ վտանգավոր խոսույթ է», – ասել է Փաշինյանը՝ հավելելով՝ Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգ տեղում գտնվելը և ապրելը Հայաստանի պարտականությունների մեջ է և այդ ուղղությամբ կոնկրետ աշխատանք է տարվում։

Նախորդ օրը փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, ըստ նրա, զեկուցել է, որ հանրապետությունում մոտավորապես 40 հազար ընտանիքի տեղավորելու համար նախապատրաստական աշխատանքներ են տարվել:

«Ինչո՞ւ չենք ուզում սրա մասին ասել, որովհետև մենք կարծում ենք, որ ԼՂ հայերը պետք է ապրեն իրենց տներում, իրենց հայրենիքում՝ արժանապատիվ, անվտանգ պայմաններում: Այսօր այս պահին մեր գնահատականն այն է, որ ԼՂ քաղաքացիական բնակչությանն ուղիղ սպառնալիք չկա, ընդ որում՝ գիտենք նաև, որ Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի կենտրոնակայանում գտնվում են շուրջ 1300 քաղաքացիներ, երեխաներ, որոնց մասին նրանք հոգ են տանում, մենք էլ ենք պատրաստ հնարավոր միջոցները ձեռնարկել։ Խնդիրը Լաչինի միջանցքի փակ լինելու մեջ է»։

Հայաստանի վարչապետը հավելել է՝ տեղեկություն ունեն, որ ռուս խաղաղապահների տեղակայման վայրում հավաքված շուրջ 10 հազար մարդու ասել են, թե Հայաստանը թույլ չի տալիս, որ դուք տարհանվեք․ «Ինձ համար ակնհայտ է՝ սա արվում է ՀՀ-ում ներքաղաքական ցնցումներ և քաոս առաջացնելու համար»։

Սեպտեմբերի 19-ի կեսօրից հետո Ադրբեջանը լայնածավալ հարձակում է սկսել Լեռնային Ղարաբաղի դեմ։ Շփման գծի ողջ երկայնքով մարտեր էին, ադրբեջանական զորքերը ճեղքել էին շփման գիծը և մխրճվել խորք։ Հայկական կողմում առնվազն 200 զոհ կա և 400-ից ավել վիրավոր, բազմաթիվ բնակավայրեր առ այժմ շրջափակման մեջ են գտնվում։ Երեկ կեսօրից հետո ռազմական գործողությունները փաստացի դադարել են։ Ռուս խաղաղապահների միջնորդությամբ Ստեփանակերտը ընդունել է Ադրբեջանի բոլոր այն պայմանները, որ մինչ այդ կտրականապես մերժում էր։

Ղարաբաղի բնակչությունը այժմ պատանդի կարգավիճակում է գտնվում։ Բոլոր ճանապարհները շրջափակված են։ Մարդիկ տարհանում են պահանջում։ Մոսկվայից այսօր հայտարարել են, թե ելնում են նրանից, որ «հիմա կայուն պայմաններ կստեղծվեն Ղարաբաղում կրակի դադարեցման և տեղահանվածների՝ իրենց բնակության վայրեր վերադառնալու համար»։ Երևանից պարզաբանել են՝ «Լեռնային Ղարաբաղի հայության տեղահանության խնդիր» դրված չէ, բայց եթե «ԼՂ հայերի կամ նրանց մի մասի մնալն անհնար գնահատվի», «կկայացվեն անհրաժեշտ որոշումներ»։

տե՛ս Կապիտուլյացիան սա՛ է

The post Հայաստանը ոչ մի րոպե չի փակվել Ղարաբաղի հայերի համար․ վարչապետ first appeared on Epress.am.






Губернаторы России





Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media


103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости




Спорт в России и мире



Новости Крыма на Sevpoisk.ru




Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России