Добавить новость
103news.com
Все новости
Сентябрь
2023

Գերխնդիրը մարդկանց էվակուացումն է

0

Ստեփանակերտի մամուլի ակումբի ղեկավար Գեղամ Բաղդասարյանի գրառումը․

— Օրվա գերխնդիրը մարդկանց էվակուացումն է, կազմակերպված ու անվտանգ տարհանումը, մարդկանց կյանքերը փրկելը։

Արցախցիների կենսագործունեության համար ոչ մի պայման չկա արդեն, բացարձակապես ոչ մի։ Մարտունի քաղաքի մերձակայքից ազերիները բարձրախոսներով մարդկանց հրամայում են դուրս գալ, այլապես կկոտորեն բոլորին։ Մարտակերտին, որքան գիտեմ, երեք օր ժամանակ էին տվել։ Ստեփանակերտի ծայրամասից (Կրկժանի կողմից) կրակում են քաղաքի վրա։ Բայց ոչ բավարար քանակով մեքենա կա, ոչ էլ վառելիք՝ մարդկանց դուրսբերելու համար։

Շտապ միջոցներ է պետք ձեռնարկել։ Արցախի և Հայաստանի իշխանությունները պետք է դիմեն միջազգային կառույցներին և պահանջեն նրանց ներգրավումը մարդկանց տարհանման գործում։ ՄԱԿ ԱԽ այսօրվա նիստը ամենահարմար առիթն է այդ մասին բարձրաձայնելու։ Հուսով եմ, որ գոնե դա կանեն, գոնե դրանում կհաջողեն, գոնե դրա համար պլոճիկ կունենան։

Առանց միջազգային ներկայության տարհանումն անհնար է, քանի որ մի շարք խոչընդոտներ կան։ Դրանցից ամենակարևորը ռուսների վերաբերմունքն է։

Ռուսներն ուզում են, որ որոշակի քանակությամբ մարդիկ մնան, որպեսզի հիմնավորվի իրենց հանցավոր ներկայությունը։ Սա փաստացի պատանդառություն է, և այս մասին պիտի բարձրաձայնել։ Հենց այս նպատակով ռուսներն Արցախում տարածում են, որ իբր Հայաստանը չի ուզում ընդունել արցախցիներին։ ՀՀ իշխանությունները պետք է հստակ, մինաշանակ և ի լուր ամբողջ աշխարհի հայտարարեն, որ պատրաստ են ընդունել մարդկանց։

Կարծում եմ, բոլորն էլ ցանկություն կհայտնեն դուրս գալու, բացառությամբ այն մարդկանց, որոնց հարազատների ճակատագիրը դեռևս անհայտ է՝ նրանք կարող է իրենց կյանքը վտանգի տակ դնելով սպասեն մինչև մի լուր առնեն։ Բայց նրանց էլ պիտի համոզել։ Ամեն ժամն ու ամեն րոպեն թանկ է, անասելի թանկ։

Պաշտոնական պռես-ռելիզները․

Ղարաբաղում տրանսպորտային միջանցքների ապաշրջափակման վերաբերյալ կոնկրետություն դեռ չկա՝ ասել է Վլադիմիր Պուտինի խոսնակը (ТАСС)։ «Ելնում ենք նրանից, որ հիմա կայուն պայմաններ կստեղծվեն Ղարաբաղում կրակի դադարեցման և տեղահանվածների՝ իրենց բնակության վայրեր վերադառնալու համար», – նշել է Դմիտրի Պեսկովը (Риа Новости):

Հայաստանի կառավարությունից, մինչ այդ, տեղեկացրել են, թե «Լեռնային Ղարաբաղի հայության տեղահանության խնդիր» չեն դրել, և կարծում են, որ «իրենց տներում անվտանգ և արժանապատիվ ապրելու ԼՂ հայերի իրավունքները պետք է երաշխավորվեն», բայց եթե «ԼՂ հայերի կամ նրանց մի մասի մնալն անհնար գնահատվի», «կկայացվեն անհրաժեշտ որոշումներ»։

«Ցանկացողներին ՀՀ տեղափոխելու հարցի շուրջ ՀՀ կառավարության ներկայացուցիչները մշտական կապի մեջ են ԼՂ գործընկերների հետ։ Ըստ իրադրության և կախված ԼՂ ներկայացուցիչների, Ադրբեջանի, խաղաղապահների միջև ընթացող քննարկումների արդյունքներից՝ Լեռնային Ղարաբաղի հետ համատեղ կկայացվեն անհրաժեշտ որոշումներ։ ․․․Անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքներն արվում են, մշակվել են տարբեր սցենարներ», – ասել են Հայաստանի վարչապետի աշխատակազմից (Արմենպրես)։

The post Գերխնդիրը մարդկանց էվակուացումն է first appeared on Epress.am.






Губернаторы России





Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media


103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости




Спорт в России и мире



Новости Крыма на Sevpoisk.ru




Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России