Добавить новость
103news.com
АрмИНФО
Ноябрь
2017
1 2 3 4
5
6 7 8 9 10 11
12
13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25
26
27 28 29 30

Սաբբաղ. Սիրիան բարձր է գնահատում ՀՀ քաղաքական ղեկավարության անփոփոխ հավասարակշիռ կեցվածքը սիրիական ճգնաժամի ողջ ընթացքում

0

Արմինֆո. Սիրիայում ՀՀ դեսպան Արշակ Փոլադյանը հանդիպել է Սիրիայի Արաբական Հանրապետության Ժողովրդական ժողովի նորըտնիր նախագահ Համմուդա Սաբբաղի հետ: Հանդիպմանը ներկա էին Սիրիայի խորհրդարանի Սիրիա-Հայաստան բարեկամության խմբի անդամները՝ նախագահ Նորա Արիսյանի գլխավորությամբ, խորհրդարանի այլ անդամներ:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունը, ղջունելով Հասյաստանի դեսպանին՝ Համմուդա Սաբբաղն ընդգծել է, որ Սիրիան բարձր է գնահատում ՀՀ քաղաքական ղեկավարության անփոփոխ հավասարակշիռ կեցվածքը սիրիական ճգնաժամի ողջ ընթացքում:

Անդրադառնալով հայ-սիրիական հարաբերություններին՝ ՍԱՀ ԺԺ նախագահը դրանք բնութագրել է որպես պատմական խոր արմատներ ունենցող և միևնույն ժամանակ մշտապես զարգացող:

Խոսելով երկու ժողովուրդների բարեկամության մասին՝ Համմուդա Սաբբաղը նշել է, որ հայերը Սիրիայի անբաժան մասն են կազմում և, սիրիացի ժողովրդի հետ անցնելով պատմական ուղի, մեծ ներդրում են ունեցել երկրի տնտեսության, մշակույթի և քաղաքականության մեջ, այդ թվում որպես խորհրդարանի պատգամավորներ: Այս համատեքստում նա առանձնացրել է ՍԱՀ ԺԺ Սիրիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ, հայազգի պատգամավոր Նորա Արիսյանի ակտիվ ներդրումը հայ-սիրիական խորհրդարանական կապերի ամրապնդման և խորացման գործում:

Ըստ Սիրիայի խորհրդարանի նախագահի՝ պառլամենտական դիվանագիտությունը մեծ ներուժ է պարունակում երկկողմ հարաբերությունների զարգացման համար, և Հայաստանի ու Սիրիայի խորհրդարանները պետք է օգտագործեն այդ ներուժը՝ առաջին հերթին բարեկամական խմբերի փոխայցելությունների միջոցով:

Իր հերթին դեսպան Փոլադյանն ընդգծել է, որ Հայաստանը մշտապես ուշադրության կենտրոնում է պահում Սիրիայում ծավալվող իրադարձություններն ու դրանց շուրջ տեղի ունեցող զարգացումները և, ելնելով հայ-սիրիական բարեկամական հարաբերություններից, որոշում է կայացրել շարունակել Դամասկոսում և Հալեպում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքները: Նա հավելել է, որ Հայաստանը հնարավորության սահմաններում փորձում է օգտակար լինել բարեկամ Սիրիրայի ժողովրդին: Այդ նպատակով ՀՀ նախագահի հանձնարարությամբ և ռուսական կողմի աջակցությամբ մի քանի անգամ մարդասիրական օգնություն է ուղարկվել Սիրիա:

Խոսելով երկկողմ հարաբերություների մասին՝ դեսպանը նշել է. «Անկախությունից հետո Սիրիան առաջին պետություններից էր, որի հետ Հայաստանը ստորագրեց դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին հուշագիր: Երկկողմ հարաբերությունների քսանհինգամյա պատմության ընթացքում երկու պետությունների միջև ձևավորվել է իրավապայմանագրային լուրջ բազա, որը ներառում է 60 փաստաթուղթ ամենատարբեր բնագավառներում: Սիրիայի հետ համագործակցությունը մեծ կարևորություն է ներկայացնում Հայաստանի համարե:

Խոսելով հայ-սիրիական դարավոր պատմամշակութային և առևտրատնտեսական կապերի մասին՝ դեսպանն առանձնահատուկ ընդգծել է սիրիացի ժողովրդի բացառիկ դերը օսմանյան յաթաղանից փրկված հայ տարագիրների կյանքում: Ապա հավելել է, որ ավելի քան մեկ դար առաջ Հայոց ցեղասպանությունից մազապուրծ եղած հայերի փրկության գործում սիրիացի բարեկամ ժողովրդի անգնահատելի վերաբերմունքն անջնջելի հետք է թողել հայ իրականության մեջ և շնորհիվ այդ վերաբերմունքի հայերը Սիրիայում շտկեցին իրենց մեջքը, ինտեգրվեցին նրա հասարակությանը, դառնալով լիիրավ քաղաքացիներ:

Զրուցակիցները երկուստեք գոհունակություն են հայտնել ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի վերջերս Սիրիա կատարած այցի կապակցությամբ և հույս հայտնել, որ այցի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվաղությունները հիմք կհանդիսանան հետագա արդյունավետ համագործակցության համար:

Հանդիպման ավարտին դեսպան Ա.Փոլադյանը Համմուդա Սաբբաղին փոխանցել է ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Արա Բաբլոյանի շնորհավորական ուղերձը՝ ՍԱՀ խորհրդարանի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և հաջողություն մաղթել նրան իր կարևոր և պատասխանատու առաքելության մեջ:





Губернаторы России
Москва

Собянин подвёл итоги десятилетней работы Московского продюсерского центра





Москва

Филиал № 4 ОСФР по Москве и Московской области информирует: Родители 240,5 тыс. детей в Московской области получают единое пособие


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Сергей Собянин. Главное за день



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Певица

Певица Наталья Самойлова презентовала новый клип «Голос природы»




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

Камила Валиева поступит в ВУЗ и будет учиться на тренера

КОМПАНИЯ LG НАЗВАНА ОФИЦИАЛЬНЫМ ПАРТНЕРОМ ЧЕМПИОНАТА МИРА ПО КИБЕРСПОРТУ 2024 ГОДА В САУДОВСКОЙ АРАВИИ

Сотрудник Управления Росгвардии по Пермскому краю стал участником марафона спортивных успехов


Уимблдон

Теннисист из Казахстана не сумел пробиться в основной раунд Уимблдона-2024



Новости Крыма на Sevpoisk.ru


Мир

Аромат романса и романтика слова – звезды оперной сцены представили I Международный фестиваль «Мир классического романса»



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России