Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով մեկնում է Հնդկաստան
Արմինֆո. Նախագահ Սերժ Սարգսյանը Հնդկաստանի Հանրապետության վարչապետ Նարենդրա Մոդիի հրավերով աշխատանքային այցով մեկնում է Հնդկաստան: Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից, այցի շրջանակներում նախագահը հանդիպումներ կունենա երկրի բարձրագույն ղեկավարության՝ վարչապետ Նարենդրա Մոդիի, նախագահ Ռամ Նաթ Քովինդի և փոխնախագահ Վենկայա Նայդուի հետ: Հանրապետության նախագահը կմասնակցի «Համաշխարհային պարեն. Հնդկաստան-2017» համաժողովի լիագումար նիստին և դրա շրջանակներում նախատեսված նույն խորագրով միջազգային սննդարդյունաբերության ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը: Սերժ Սարգսյանը հանդիպում կունենա նաև Հնդկաստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: -